ԳՐՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ. ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԳՐՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ 2-ՐԴ ՓԱՌԱՏՈՆ. ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

2018 թվականի նոյեմբերին կկայանա Գրքի երևանյան երկրորդ փառատոնը: Փառատոնի ծրագրի շրջանակում հայտարարվում է գրական մրցույթ: Մրցութային ուղղություններն են՝
Արձակ
Պոեզիա
Հեղինակները մրցույթին պետք է ներկայացնեն կա՛մ երեք պատմվածք, կա՛մ ամբողջական վիպակ, կա՛մ ամբողջական վեպ, կա՛մ տասնհինգ բանաստեղծություն:
Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել երկու մրցութային ուղղությամբ։
Մրցութային անվանակարգերի հաղթողները կստանան դրամական պարգև. 1-ին տեղերի համար՝ 600000-ական դրամ, 2-րդի համար՝ 500000-ական դրամ, 3-րդի համար՝ 400000-ական դրամ (առանց պահումների):
Հաղթողները կստանան մրցանակային ֆոնդի 60 տոկոսը, իսկ մնացյալ 40 տոկոսը հեղինակներին կփոխանցվի այն ժամանակ, երբ վերջինները գտնեն հրատարակիչ՝ հաղթած ստեղծագործությունը (վեպը, վիպակը, պատմվածաշարը, բանաստեղծությունները) ներառող գրքի լույսընծայման համար:
Մրցանակային գումարի 40 տոկոսը ստանալու համար անհրաժեշտ կլինի 2018 թվականի նոյեմբերից մինչև 2019 թվականի օգոստոս ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացնել հրատարակչության հետ կնքած պայմանագիրը՝ գրքի հրատարակության իրավունքի հանձնման վերաբերյալ:
Գրքի երևանյան փառատոնին ներկայացվող ստեղծագործությունները պետք է լինեն նախկինում առանձին գրքով չհրատարակված:
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է yerevanbookfest@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել գրողի կենսագրությունը (ներառյալ՝ կոնտակտային տվյալներ) և ստեղծագործությունը՝ նամակի «առարկա»(subject) տողում նշելով գրողի անունը և ազգանունը։
Ստեղծագործությունները քննելու է մրցույթի մասնագիտական ժյուրին։ Հաղթողների և ժյուրիի անդամների անունները կհրապարակվեն փառատոնի փակման արարողությանը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 5-ն է։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 011-52-39-38 հեռախոսահամարով։