ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Գրքերի  շնորհանդես

Նոյեմբերի 18-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, թարգմանիչ Սուրեն Դավթյանի «Ես աշխարհ եմ աշխարհի մեջ» մանկապատանեկան և Վոլֆգանգ Գյոթեի  «Հեքիաթ գեղեցկուհի Շուշանի և կանաչ օձի մասին» թարգմանական գրքերի շնորհանդեսը: Գրքերը տպագրվեն են «Արմավ» հրատարակչությունում: Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, «Արմավ» հրատարակչության խմբագիր, գրականագետ, բ.գ.թ.  Արմեն Ավանեսյանը,  բանաստեղծ Վարուժան Ղազանչյանը, արձակագիր Տիգրան Նիկողոսյանը, ՀՀ վաստակավոր ուսուցչուհի Հասմիկ Հարությունյանը և այլոք: Նրանք խոսեցին Սուրեն Դավթյանի ստեղծագործությունների և նոր գրքերի յուրահատկությունների մասին: Արժևորվեց Գյոթեի գրքի թարգմանությունը՝ նշելով, որ նրա մանկական ստեղծագործությունները քիչ են թարգմանված հայերեն: Նշվեց գրականագետների՝ մանկապատանեկան գրականությանը անդրադառնալու կարևորության մասին: Տիգրան Նիկողոսյանն առաջարկեց կազմակերպել  մանկապատանեկան գրականությանը նվիրված քննարկում, որին կմասնակցեն ոչ միայն գրողներ, այլև՝ ուսուցիչներ: Սուրեն Դավթյանը շնորհակալություն հայտնեց հնչած ելույթների, կարծիքների  ու գնահատանքի համար: