Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան շուրջ դատական նիստ
Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան շուրջ դատական նիստ
«Գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան շուրջ դատական գործընթացն ավարտվել է։ Դատարանը հեռացել է վճռի հրապարակման։
Գրողների դիրքորոշումը հստակ է և անփոփոխ․ սեփականության իրավունքը որևէ մեկի ցանկությամբ չի կարող վերածվել ուրիշի սեփականության։
Խոսքը պարզապես շենքի կամ գույքի մասին չէ։ Խոսքը գրողների տարիներով ձեռք բերված և օրենքով պաշտպանվող սեփականության իրավունքի մասին է։ Գրողների սեփականության իրավունքը չի կարող վերածվել առևտրի կամ շրջանցվել ձևական պատճառաբանություններով։
Գրողները պահանջում են ոչ թե արտոնություն, այլ’ օրենքի կիրառում։
Դատարանի առաջ դրված է ոչ միայն կոնկրետ գույքի ճակատագիրը, այլև ավելի կարևոր հարց՝ Հայաստանում գրողների միության սեփականության իրավունքը իրականում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ։
Օրենքը պետք է կանգնի սեփականության իրավունքի, ոչ թե այն խլելու փորձ կատարողների կողքին։
Սեփականությունը իրավունք է,ընդ որում բնական իրավունքի,Աստվածաշնչյան իրավունքի նորմ’։
Նման իրավունքը չի խլվում ցանկությամբ։ Այն պաշտպանվում է օրենքով» ։
Փաստաբան‘ Լևոն Բաղդասարյան



