ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Հայաստանի գրողների միությունը և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը, ձևավորված ավանդույթի համաձայն, Գիրք նվիրելու և Մայրենիի օրերի շրջանակներում կազմակերպեցին գրողների հանդիպումներ մայրաքաղաքի Խ. Աբովյանի, Ղ. Աղայանի, Վ. Տերյանի, Ստ. Շահումյանի, Լ. Շանթի, Պ. Սևակի, Ջ. Կիրակոսյանի, Ֆ. Նանսենի և Գ. Ստեփանյանի անվան դպրոցներում։
Հանդիպումներին մասնակից գրողները (Գ. Գալստյան, Զ. Սառաջյան, Հ. Նավասարդյան, Ն. Գասպարյան, Ն. Համբարձումյան, Կ. Ռաֆայելյան, Ա. Մնացականյան, Բ. Սիմոնյան, Կ. Մատինյան), հանդիպելով դպրոցականներին, գրքեր նվիրեցին և նրանց խոսքը օրվա՝ Գիրք նվիրելու իմաստուն խորհրդի, մայրենիի՝ աչքի լույսի պես պահպանման, գրքի և գրի անանց արժեքների մասին էր՝ նոր ձևավորվող սերնդի վրա ունեցող իր հսկայական ազդեցությամբ։
ՀԳՄ մշ. բաժին



