ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Արձակագիր, հրապարակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1973թ.

Ծնվել է 1944թ. դեկտեմբերի 5-ին, Խասկովո քաղաքում (Բուլղարիա)։
Ավարտել է Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները, Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների լեզվագիտական համալսարանը և Ֆրանսիայի մշակույթի և քաղաքագիտության նախարարության ֆրանսերեն լեզվի կատարելագործման ընթերցաշրջանը Փարիզում։ Աշխատել է գրական մամուլում, ՀՀ «Հայ զինվոր» պաշտոնաթերթում (բաժնի պետ)։ Նրա ակնարկները, պատմվածքները, հրապարակախոսական հոդվածները պարբերաբար տպագրվում են հայաստանյան և արտերկրյա հայալեզու մամուլում և թարգմանվում տարբեր լեզուներով։

ԵՐԿԵՐ

1. Ապրիլ 11 (24), Եր., 2013։
2. Դարի դեմքը, Եր., 2010։
3. Հայերի դատը Փարիզում, Եր., 2010։
4. Հաղթազենները, Եր., 2009։
5. Եռաբլուր, Եր., 2008։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ֆրանսերենից)

1. Աիդա Ազնավուր-Կարվարենց, Ափարիկս, Եր., 2012։
2. Ջակոմո Ջ. Կազանովա, Իմ կյանքի պատմությունը, Եր., 2012։
3. Ժան Ժորես, Պետք է փրկել հայերին, Եր., 2009։
4. Ալբեր Կամյու, Առաջին մարդը, Եր., 1997։
5. Ալբեր Կամյու, Սիզիփոսի առասպելը, Եր., 1996։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011 թ. «Հաղթանակի դարձերեսը», «Սնդավում», «Հայացք ապագայից ներկային» հրապարակախոսական հոդվածների համար արժանացել է Հայերի համաշխարհային կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և Ժուռնալիստների միության լավագույն լրագրողական մրցանակաբաշխության մրցանակի։
2. 2011 թ. «Թարգմանական գրականության մեջ ունեցած ծանրակշիռ վաստակի համար» արժանացել է ՀԳՄ պատվոգրի։
3. 2008 թ. «Եռաբլուր» վեպի համար արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության գրական առաջին մրցանակի։
4. 2003թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի։
5. 2002թ. «Մահապարտներ» գիրքն արժանացել է ՀԳՄ ամենամյա «Տարվա լավագույն հրապարակախոսական գիրք» մրցանակի։

Հասցե՝ Երևան 31, Լենինգրադյան 52, բն. 110
հեռ. բն. 35-87-81,բջջ. (055) 09 17 62
էլ. փոստ՝ grijanik@web.am