Գրիգոր Մելիք-Սարգսյան
11.03.2024
Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների, ՀՀ դատավորների, իրավաբանների և երգիծաբանների միությունների անդամ, արձակագիր, երգիծաբան Գրիգոր Մելիք-Սարգսյանը:
Գրիգոր Մելիք-Սարգսյանը հեղինակ է մի շարք երգիծական ժողովածուների: Նրա երգիծական ստեղծագործությունները արժանացել են մրցանակների:
Աշխատել է ՀՀ դատախազության համակարգում:
Գրիգոր Մելիք-Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 11-ին՝ ժամը 17-ից, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):
Հուղարկավորությունը՝ մարտի 12-ին՝ ժամը 12-ին, նույն տեղից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ



