ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ «ՏՈՆԱՊԵՏ-2023»

ԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ «ՏՈՆԱՊԵՏ-2023»

Հայաստանի գրողների միությունը և «Իսրայելյան» ընտանիքը հայտարարում են արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի ամենամյա մրցույթ (հեղինակի հայտնի պատմվածքի խորհրդանշական անունով)։ Մրցույթի նպատակն է խթանել պատմվածքի ժանրի զարգացումը հայ ժամանակակից արձակի ուղեծրում։

Առաջին մրցանակ – 300.000 դրամ,

Երկրորդ մրցանակ – 200.000 դրամ,

Երրորդ մրցանակ – 100.000 դրամ։ 

Երկու խրախուսական մրցանակ- պատվոգիր/շքանշան։

Մրցույթի պայմանները, ժամանակացույցը և գնահատման կարգը.

  • Հեղինակները մրցույթին կարող են մասնակցել 2023 թվականի ընթացքում առաջին անգամ հրապարակված կամ չհրապարակված մեկ պատմվածքով։
  • Մրցույթի հայտը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024թ. հունվարի 31-ը, հեղինակի անունն ու պատմվածքը ուղարկելով մրցույթի ժյուրիի նախագահի էլ. հասցեին. mher1974.mi@gmail.com։ Եթե հրապարակված է` խնդրվում է նշել աղբյուրը, էլեկտրոնային մամուլի դեպքում` հղումը։
  •  Գնահատման համակարգում առաջնային է դիտարկվելու պատմվածքի գեղարվեստական արժանիքը։  Հաշվի են առնվելու ստեղծագործության լեզուն, ոճը, ինքնատիպությունը, ասելիքի արդիականությունն ու հավատարմությունը համամարդկային և ազգային արժեքներին։
  • Հինգ հոգու մասնակցությամբ ժյուրին գնահատելու է հայտերը 5-10 միավոր գնահատման սանդղակով և երկրորդ փուլ անցած «կարճ ցանկի» 10 ստեղծագործություններից ընտրելու է հինգ դափնեկիրներին։
  • Մրցանակակիրները (բացառությամբ խրախուսական մրցականի դափնեկիրների) չեն կարող մասնակցել հաջորդ տարվա մրցույթին։
  • 2024թ. մարտի 20-ին կհայտարարվեն մրցույթի «կարճ ցանկում» ներառված 10 հեղինակների անունները։
  •  2024թ․ապրիլի 2-ին՝ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը, ՀԳՄ հովանու ներքո տեղի կունենա հաղթած հեղինակների մրցանակաբաշխությունն ու դրամական պարգևների և շքանշան/պատվոգրերի հանձնումը։
  • Ժյուրին հասարակայնության համար կներկայացնի մասնագիտական կարծիք-հիմնավորում իր որոշման մասին։
  • Հինգ տարին մեկ (առաջինը` 2028թ.) «Տոնապետ» գրական մրցույթում հաղթած 25 պատմվածքները կհրատարակվեն հատուկ անթոլոգիայում։
  • Ամեն տարի ժյուրիի կազմը կարող է թարմացվել։

2023թ. Ժյուրիի կազմը.

● Մհեր Իսրայելյան, արձակագիր (ժյուրիի նախագահ),

● Սուսաննա Հարությունյան, արձակագիր,

● Հովհաննես Երանյան,  արձակագիր,

● Արմեն Ավանեսյան, գրականագետ,

● Աղավնի Գրիգորյան, գրող, երաժիշտ։