Գրական հանդիսություն՝նվիրված Հովհաննես Թումանյանի 150ամյակին

Գրական հանդիսություն՝նվիրված Հովհաննես Թումանյանի 150ամյակին

Փետրվարի 22֊ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Իմ Թումանյանը” գրական հանդիսություն՝նվիրված Հովհաննես Թումանյանի 150ամյակին։ Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ։ Ելույթ ունեցան Կարո Վարդանյանը (Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն ), Անի Եղիազարյանը (Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն ), Սուսաննա Հովհաննիսյանը (բան. գիտությունների դոկտոր, Թումանյանագետ), Արևշատ Ավագյանը(բանաստեղծ), Սուրեն Մուրադյանը(բանաստեղծ),Անուշ Վարդանյանը(բանաստեղծ), Վահան Անդրեասյանը(Թովմա քահանա), Ռուզաննա Ոսկանյանը(բանաստեղծ), Ռոլանդ Շառոյանը(արձակագիր, դրամատուրգ), Վրեժ Սարուխանյանը(արձակագիր, լրագրող)։ Հովհաննես Թումանյանի տեքստերով երգեր կատարեցին Արտակ Ստեփանյանը(երգիչ),Արսեն Համբարյանը(գրող , երգահան)։ Հանդիսությունը վարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրամ Գալստյանը