Գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան

Գրական-երաժշտական երեկո՝ նվիրված Պոեզիայի միջազգային օրվան
Մար­տի 21-ին՝ Պոե­զիա­յի մի­ջազ­գա­յին օ­րը, Հա­յաս­տա­նի պե­տա­կան ֆիլ­հար­մո­նիա­յի «Առ­նո Բա­բա­ջան­յան» հա­մեր­գաս­րա­հում տե­ղի ու­նե­ցավ «Փա­րոս­նե­րը հայտ­նի և ան­հայտ» խո­րագ­րով գրա­կան-ե­րաժշ­տա­կան ե­րե­կոն: Թե­ման սերն էր ու գա­րու­նը, իսկ որ­պես խո­րա­գիր ընտր­վել էր ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղծ Բե­նիկ Ստե­փան­յա­նի հա­մա­նուն գոր­ծի վեր­նա­գի­րը:
Մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում աս­մուն­քող­ներ Սամ­վել Թո­փալ­յա­նի և Ա­նուշ Գալստ­յա­նի կա­տար­մամբ հնչե­ցին ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նութ­յան ինչ­պես կա­յա­ցած, ի­րենց ու­րույն ձե­ռա­գիրն ու­նե­ցող բա­նաս­տեղծ­նե­րի, այն­պես էլ գրա­կա­նութ­յան դաշտ նոր մուտք գոր­ծող ե­րի­տա­սարդ գրող­նե­րի գոր­ծեր՝ Ղու­կաս Սի­րուն­յան, Սո­նա Վան, Հու­սիկ Ա­րա, Նա­նե, Խա­չիկ Մա­նուկ­յան, Էդուարդ Հա­րենց, Նո­նա Պո­ղոս­յան, Ա­նի Տեր-Գու­լան­յան, Բե­նիկ Ստե­փան­յան, Նա­րի­նե Ա­վագ­յան, Առ­նե­լա Այ­վազ­յան, Ին­գա Իսա­հակ­յան, Սու­սան­նա Հա­յու­հի Ղա­զար­յան: Ե­ղան նաև հե­ղի­նա­կա­յին ըն­թեր­ցում­ներ:
– Հա­յաս­տա­նի պե­տա­կան ֆիլ­հար­մո­նիան թե­պետ հա­մեր­գա­յին կա­ռույց է, սա­կայն մե­ծա­պես արժևո­րում է ժա­մա­նա­կա­կից պոե­զիան,- լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում նշեց Հայ­պետ­ֆիլ­հար­մո­նիա­յի տնօ­րեն Գա­գիկ Մա­նաս­յա­նը,- այս մի­ջո­ցա­ռու­մով մենք ցան­կա­նում ենք մեր գրող­նե­րին, ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին հնա­րա­վո­րութ­յուն ըն­ձե­ռել ժա­մա­նակ առ ժա­մա­նակ կապ հաս­տա­տել ի­րենց ըն­թեր­ցող­նե­րի հետ մեր հար­կի տակ: Ստեղ­ծա­գոր­ծող մար­դը ա­նընդ­հատ­յա կա­պի մեջ պետք է լի­նի հան­դի­սա­տե­սի հետ, որ­պես­զի նո­րո­վի ըն­կա­լի կյան­քի ռիթ­մը և այն ար­տա­ցո­լի իր ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­նե­րում:
Ե­րե­կո­յի ե­րաժշ­տա­կան հատ­վա­ծում հե­ղի­նակ­նե­րի բա­ռե­րով գրված եր­գեր կա­տա­րե­ցին Ան­նա Խա­չատր­յա­նը (խոսք՝ Լ. Բլբուլ­յա­նի, ե­րաժշտ.՝ Ժ. Բլբուլ­յա­նի), Ար­մի­նե Հայ­րա­պետ­յա­նը (խոսք՝ Ն. Պո­ղոս­յա­նի, ե­րաժշտ.՝­ Ա. Հայ­րա­պետ­յա­նի), Պետ­րոս Շանլ­յա­նը (խոսք՝ Ն. Ա­վագ­յա­նի, ե­րաժշտ.՝­ Ա. Գալստ­յա­նի), Սրբու­հի Ստամ­բոլց­յա­նը (խոսք և ե­րաժշտ՝ Ս. Ստամ­բոլց­յա­նի): Կազ­մա­կեր­պիչ­նե­րը վստա­հեց­նում են, որ այս գե­ղե­ցիկ նա­խա­ձեռ­նու­թյու­նը, ո­րի մեկ­նար­կը տրվեց խորհր­դան­շա­կան այս օ­րը, կլի­նի շա­րու­նա­կա­կան, և Հայ­պետ­ֆիլ­հար­մո­նիան այ­սու­հետ պար­բե­րա­բար կհյու­րըն­կա­լի մեր գրող­նե­րին: Մի­ջո­ցա­ռու­մը վա­րում էր գրա­կա­նա­գետ Ա­նի Փա­շա­յա­նը:
Գայանե ԵԳԱՆՅԱՆ