ԳՈՒՐԳԵՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Արձակագիր, երգիծաբան, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1983թ.

Ծնվել է 1944թ. օգոստոսի 2-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։
Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետի նկարչական բաժինը։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հանրապետական մամուլում։ Թղթակցել է հայկական ռադիոյին։ Տպագրել է երգիծական պատմվածքներ, հումորեսկներ, ֆելիետոններ, ծաղրանկարներ, նկարազարդել է ինչպես իր, այնպես էլ մի շարք գրողների գրքեր։ Զբաղվում է նաև էստամպով (լինոփորագրությամբ)։ Գ. Գալստյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, հունարեն, անգլերեն։ Տպագրվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։
Հեղինակ է 6 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Դրախտի ուղեգիր, Եր., 2010։
2. Մեղավո՞ր էր Գորբաչովը, Եր., 1992։
3. Գասպարի կղզին, Եր., 1990։
4. Երկու կեռասենի, Եր., 1984։
5. Սովորական հեքիաթ, Եր., 1974։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Սթիվեն Լիքոկ, Պատմվածքներ, Եր., 1992։
2. Միխայիլ Զոշչենկո, Պատմվածքներ փողի մասին, Եր., 1992։
3. Յուրի Կովալ, Վասյա Կուրոլեսովի արկածները, Եր., 1991։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 1965թ. «Քաղաք» գեղանկարչական շարքը «Ծաղկիր, իմ ռեսպուբլիկա» գեղարվեստական փառատոնում արժանացել է հատուկ մրցանակի։

Հասցե՝ Երևան 14, Շահսուվարյան 5, բն. 1,
Հեռ.՝ բն. 23-12-88։