ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ԲԱԶՄԱՇՆՈՐՀ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Պայքարեց: Դիմադրեց: Գրում էր հերթական գիրքը: Չհասցրեց: Գիրքը չամբողջացավ, խոսքը մնաց կիսատ:

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ 75 տարեկան էր: Արած-թողածը՝ բազմաշերտ, ամեն արահետը՝ փոձություն: Արձակագիր էր, դրամատուրգ, կինոգետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԳՄ անդամ 1984 թվականից: Մամուլում սկսել է տպագրվել 1969-ից: Առաջին գիրքը լույս է տեսել 1976-ին:

1994-1996 և 2001-2008 թթ. ընտրվել է ՀԳՄ փոխնախագահ:  

2008-2010թթ. աշխատել է որպես ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ:

2011-2015-ին՝ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ:

2014-2018-ին՝ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր:

2011-2018-ին՝ կինոարվեստի ոլորտում ՀՀ պետական մրցանակների շնորհման հանձնաժողովի նախագահ:

Պիեսները բեմադրվել են Երևանի և Գյումրիի թատրոններում, Հալեպում, հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Երկար տարիներ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, վարել բազմաթիվ հեղինակային հեռուստահաղորդումներ:

Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն, լեհերեն ու անգլերեն:

«Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր է: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության  Ոսկե, «Հայրենիքին մատուցած ծառայություններ 1-ին աստիճանի» և Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալներով:

1994-ին տպագրվել է «Հրաժեշտ» ժողովածուն, 2001-ին՝ «Գնացքներ և կայարաններ» գիրքը, 2003-ին՝ «Մեր հին դաշնամուրը», 2005-ին՝ «Ժառանգության իրավունք»-ը. 2006-ին՝ «Оркестр в зале ожидания» ռուսերեն ժողովածուն, 2009-ին՝ «Երազների մեկնությունը», 2019- ին՝ «Կիսատ թասակով թզուկը», 2021-ին՝ «Ձեռքով գրված նամակներ» -ը և, ընդամենը մեկ տարի առաջ՝ «Երևանի սառը ջուրը»։

Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին, գրչակից ընկերներին, բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու հասկացել են նրան, վայելել նրա գիրը, այն ուսանողներին, ովքեր երբեք չեն մոռանալու իրենց դասախոս-ուսուցչի ինքնատիպ խոսքը:

                                                                                               ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ