ԱՐՑԱԽՑԻ ԳՐՈՂՆԵՐԻ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Արցախցի գրողների գրքերի շնորհանդեսը

Հուլիսի 4-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ արցախցի յոթ գրողի գրքերի շնորհանդեսը. Ռոբերտ Եսայան «Փետուրի հորիզոն», Արիս Արսենի «Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից», Ժաննա Բեգլարյան «Անտարածք ժամանակ», Մարտիրոս Ոբնեցի «Ես, ծնողներս և իմ մահը», Զինաիդա «Քերթվածներ յոթնացոլումի», Անահիտ Քոչարյան «Խնձորն արնափոսում» և Դավիթ Միքայելյան «Գրիչս մոլորվել է ափիս մեջ…»: Արցախի շրջափակման պատճառով հեղինակներից ներկա էին միայն  Ռոբերտ Եսայանը և Արիս Արսենին: Գրքերը հրատարակվել են «Լուսաբերդ» հիմնադրամի աջակցությամբ, «Ծիծեռնակ» հրատարակչությունում: Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ռոբերտ Եսայանը, Արիս Արսենին, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը, գրականագետներ Դավիթ Գասպարյանը,  Արմեն Ավանեսյանը,  Զուխրա Երվանդյանը, ՀՀ-ում ԼՂՀ-ի մշտական  ներկայացուցչության մամուլի խոսնակ Արմինե Հայրապետյանը և երիտասարդ բանաստեղծ Հայկ Սիրունյանը: