Արմեն Մարտիրոսյանի 80- ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ

Մայիսի 3-ին՝  ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի 80- ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ: Ներկա էին գրողներ, գրականագետներ և  բանաստեղծի հարազատները: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ 60-80-ականների սերունդը դժվար է պատկերացնել առանց Արմեն Մարտիրոսյանի և նա իր ուրույն հետքն է թողել հայ գրականության մեջ:

 Ելույթ ունեցան գրականագետներ Պետրոս Դեմիրճյանը, Աելիտա Դոլուխանյանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Սուրեն Աբրահամյանը, բանաստեղծներ Հակոբ Մովսեսը, Շանթ Մկրտչյանը, Արտաշես Արամը, արձակագիր Ալիս Հովհաննիսյանը, հրատարակիչ Վան Արյանը և բանաստեղծի կինը՝ Ջուլիետա Ալոյանը:

Ասմունքողներ Սամվել Բաղինյանն ու Մայրանուշ Գրիգորյանը ասմունքեցին Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից: