ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 2022 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ՆԻՍՏԻ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ 2022 Թ.-Ի ՀՈՒՆՎԱՐԻ  26-Ի ՆԻՍՏԻ

Բացելով նիստը՝  ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը նախ ներկայացրեց օրակարգը.

  1. ՀԳՄ աշխատանքների վերաբերյալ։
  2. ՀԳՄ անդամների անդամավճարների մուծում:
  3. ՀԳՄ ամենամյա մրցանակների քվեարկություն:

Էդ. Միլիտոնյանը ներկայացրեց նախագահության նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ապա նաև առաջիկա ամիսների միջոցառումների ցանկը: Տեղի կունենան Մանկական գրքի, Մայրենիի օրվա, գիրք նվիրելու օրվա ավանդական միջոցառումները, նոր գրքերի շնորհանդեսներ և այլն:  ՀԳՄ նախագահը տեղեկացրեց, որ գրողի հարկը, շնորհվող կոչումների ցանկի վերանայման և հստակեցման առաջարկությամբ դիմել էր ՀՀ Մշակույթի նախարարությանը: Նախարարությունը պատասխան նամակում պաշտոնապես հավանություն է տվել առաջարկին, որոշվել է ստեղծել հանձնաժողով՝ համապատասխան չափորոշիրներ սահմանելու նպատակով: Քննարկվող հարցի կապակցությամբ արտահայտվեցին Կարինե Խոդիկյանը, Վազգեն Գաբրիելյանը, Գուրգեն Խանջյանը, Արևշատ Ավագյանը, Վան Արյանը։ Որոշվեց «Գրական թերթում»  այդ խնդրի կապակցությամբ կազմակերպել  հասարակական քննարկում:

Օրակարգի հաջորդ հարցի կապակցությամբ ելույթ ունեցավ ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Նիստի մասնակիցներին ներկայացնելով ՀԳՄ քարտուղարության քննարկման արդյունքները՝ նշեց, որ կան ՀԳՄ անդամներ, որոնք 10 և ավելի  տարիներ անդամավճար չեն մուծել: Մինչդեռ ՀԳՄ կանոնադրության 3-րդ հոդվածի 5 կետի համաձայն՝ երկու և ավելի տարի անդամավճար չմուծողները ինքնաբերաբար դուրս են մնում ՀԳՄ շարքերից:

Նիստը որոշեց, որ նախ՝ նման ՀԳՄ անդամներին հնարավորություն տալ կողմնորոշվելու և այդ մասին տեղեկացնել քարտուղարությանը։ Եվ ապա՝ արտերկրում գտնվող ՀԳՄ անդամների անդամությունը ժամանակավոր կասեցնել մինչև նրանց կողմից ՀԳՄ-ում իրենց կարգավիճակի որոշակիացումը։  Միաժամանակ որոշվեց 75-ն անց գրողներին ազատել անդամավճարների մուծումից:

Այնուհետև նախագահության նիստն անցավ օրակարգի երրորդ մրցանակների շնորհման հարցին։

Ձայների բացարձակ մեծամասնությամբ ՀԳՄ ամենամյա մրցանակների արժանացան

Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ(արձակ),

Մհեր Իսրայելյանը՝«Մեն ու միակ մոլորակ» գրքի համար

Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)

Արևշատ Ավագյանը՝«Տարերքների տարերքը» գրքի համար

Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ (հրապարակագրություն),

Վաչագան Մանուկյանը (հետմահու)՝ «Չկորցնեք լույսը» գրքի համար

Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակ (թարգմանական գրականություն)

Սուրեն Դավթյանը՝ Նինա Գաբրիելյանի բանաստեղծությունների, և Ջոն Բեյնսի «Աստղային մարդ» գրքի թարգմանությունների համար

Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակ (գրականագիտություն, գրաքննադատություն)

Շանթ Մկրտչյանը՝ «Պատմվածքներ  և էսսեներ» գրքի համար

Վախթանգ  Անանյանի անվան մրցանակ (մանկա-պատանեկան գրականություն)

Ֆելիքս Բախչինյանը՝«Ներիր ինձ, բարեկամ» գրքի համար։

Թումանյանի անվան մրցանակ

 Վանո Եղազարյանը՝ «Հովհ. Թումանյան և նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» գրքի համար:

Ծաղկաձորի ստեղծագործական տան Ե. Չարենցի անվան մրցանակ

Կարինե Խալատովա «Бесстрашная женщина» գրքի համար

Սևանի ստեղծագործական տան մրցանակ

            Ներսես Խառատյան «Վերջինը» վեպի համար

Լևոն Շանթի անվան մրցանակ (դրամատուրգիա) չշնորհվեց ներկայացված գիրք չլինելու պատճառով:

Դրանով նախագահության նիստն ավարտեց աշխատանքը:

ՆԻՍՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՝                                        ԷԴ. ՄԻԼԻՏՈՆՅԱՆ