Արձագանք՝ Բունդեսթագի ընդունած բանաձևին

Արձագանք՝ Բունդեսթագի ընդունած բանաձևին
Սիրելի՛ Էդվարդ.
Իրականացավ մեր երազածը. Գերմանիայի խորհրդարանն ընդունեց (գրեթե միաձայն), որ Հայոց եղեռնը ոչ թե սովորական մարդասպանություն էր, այլ՝ ցեղասպանություն: Ես շատ ուրախ եմ, ուրախ՝ ձեզ հետ միասին: Հրաշալի է այսպիսի մի զգացողություն ունենալ. այն, որ մեր երկարամյա համագործակցությունը իր ներդրումն է ունեցել այս հաջողության մեջ:
Ջերմ ողջույններով՝ Յուրգեն Յանկովսկի
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի
«Ֆրիդրիխ-Բյոդեքեր -Կրայս» միության նախագահ

Հայաստանի գրողների միության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր – Կրայս» միության համագործակցությամբ 2015թ. Հայաստանում և Գերմանիայում տպագրվել են եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունների «Հողը կը խօսի» և «Ափ մը մոխիր» գերմաներեն, ինչպես նաև հայ և գերմանացի աշակերտների շարադրությունների «Ուրացված-մոռացվա ծ» հայերեն-գերմաներեն ժողովածուները, որոնք գերմանական հասարակությանը ծանոթացրել են Հայոց եղեռնի թեմային՝ իրենց նպաստն ունենալով Գերմանիայի խորհրդարանի՝ Ցեղասպանության ճանաչման հարցում: