ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Բանաստեղծ, գրականագետ, բան. գիտ. թեկնածու, ՀԳՄ անդամ 1988 թ.

Ծնվել է 1959թ. նոյեմբերի 16-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Եղել է «Սփյուռք» հրատարակչության հիմնադիր տնօրենը (1989-96 թթ.)։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են գրական մամուլում, իսկ գեղանկարչական աշխատանքները գտնվում են Մերձավոր Արևելքի և Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում։ Կազմել և խմբագրել է սփյուռքահայ մի շարք նշանավոր բանաստեղծների, գրողների ստեղծագործությունների ժողովածուները (Ահարոն Տատուրյան, Նիկողոս Սարա‎ֆյան, Կարո Փոլադյան, Զապել Եսայան, Նշան Պեշիկթաշլյան և ուրիշներ)։ Արևելահայերենից արևմտահայերենի է վերածել Արմեն Սարգսյանի «Հայկական ժողովրդական առակներ» պատկերազարդ ժողովածուն։ Շուրջ 15 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Հնգամարտ (կատակերգություններ), Եր., 2014։
2. Միջօրեի բանաստեղծություններ, Եր., 2006։
3. Շողէջ, Եր., 2004։
4. Մերկասառույց, Եր., 1996։
5. Բնակավայր ճանապարհին, Եր., 1986։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. «Արիի ճամփորդությունը այբբենարանում» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Վ. Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։
2. 2009 թ. «Վերամուտ» գրքի համար արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական մրցանակի։
3. 2003 թ. արժանացել է մանկական գրականության համահայկական մրցանակաբաշխության երկրորդ մրցանակի (պոեզիա)։

Հասցե՝ Երևան 28,
հեռ. բջջ. 094-42-31-59։
Էլ. փոստ. aandranikean@yahoo.com