ԱՐԵԳ ԱԶԱՏՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ծնվել է 1986 թ. նոյեմբերի 25-ին, Երևանում:
Ավարտել է Հ. Կոջոյանի անվան կրթահամալիրը և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:
Նրա պատմվածքներն ու հոդվածները հրատարակվում են հանրապետական մամուլում («Գրական թերթ», «Գարուն», «Գրեթերթ», «Նարցիս» և այլն)։
Նրա «Էշը», «Ճանճը», «Կաթ», «Զատիկի ոտքից բռնված», «Ծովում չերևացող դելֆինները» պատմվածքների հիման վրա նկարահանել են կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, որոնք ներկայացվել են ավելի քան քսան միջազգային կինոփառատոներում (Ռոտերդամ, Բարսելոն, Սան Պաոլո, Փարիզ, Բուխարեստ, Երևանի՝ «Ոսկե Ծիրան», Տրիեստ, Մադրիդ, Անապա, Դուշանբե և այլն):
Մի շարք պատմվածքներ տպագրվել են «Արդի հայ արձակ՝ 18-ից-33» և «Հույս, հավատ, սեր» ալմանախներում:
Հրատարակվել է ռուսական հեղինակավոր՝ «Юнность» (2009) հանդեսում:

ԵՐԿԵՐ

1. Զատիկի ոտքից բռնված, Եր., 2006։
2. Մարդու դատավարությունը, Եր., 2005։
3. Կյանք արևից վերև, Եր., 2003։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010թ. Ֆրանսիայի Մարսել քաղաքում «Terre d՚Armenie» «Գիրք 2010» գրական փառատոնում արժանացել է տարվա լավագույն գրող «Մեսրոպ Մաշտոց» մրցանակի՝ «Հայ գրականության հույսերից մեկը» խորագրով: 2006թ. արժանացել է «Մեկ կադր մեկ րոպե» կինոփառատոնի գլխավոր մրցանակի։
2. 2004թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի:
3. 2000թ. արժանացել է Ռուբեն Սևակի անվան գրական մրցանակի:

Հասցե՝ Երևան 02, Ամիրյան 15, բն. 85,
հեռ. բն. 53-53-22, բջջ. 099-24-70-34։