ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԳՄ անդամ 1967 թ.

Ծնվել է 1930 թ. սեպտեմբերի 28-ին, Թբիլիսիում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Կոմունիստ» (ռուսերեն) թերթում։ Այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1958 թ.-ից), գրականության տեսության բաժնի վարիչն է (1970 թ.-ից)։ Եղել է ՀԳՄ վարչության քարտուղար (1979-88 թթ.)։ Նրա բազմաթիվ գրականագիտական հոդվածները տպագրվել են Հայաստանի և Ռուսաստանի գրական մամուլում։
Հեղինակ է 9 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Գրական երկի ամբողջականությունը (ռուսերեն), Եր., 2004։
2. Ոճը և գրականության զարգացումը (ռուսերեն), Եր., 1987։
3. Գրական երկի կառուցվածքի վերլուծությունը, Եր., 1984։
4. Քննադատությունը և գրական պրոցեսը, Եր., 1979։
5. Գրականությունը և տեսությունը (ռուսերեն), Եր., 1977։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 1987 թ. արժանացել է «Պատվո շքանշանի» (Մոսկվա)։
2. 1985 թ. «Գեղարվեստական ոճի պրոբլեմներ, «Գեղարվեստական ոճ և պատկերների կառուցվածքը» և «Գրական-գեղարվեստական կառուցվածքի վերլուծությունը» աշխատությունների համար արժանացել է ՀՍՍՀ պետական մրցանակի։

Հասցե՝ Երևան 33, Կասյան 8, բն. 35
հեռ.՝ բն. 27-40-32, աշխ. 56-31-54