ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆ

Թարգմանիչ, արձակագիր, ՀԳՄ անդամ 2001թ.

Ծնվել է 1952 թ. մարտի 2-ին, Թալին քաղաքում (այժմ` ՀՀ Արագածոտնի մարզ):
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, աշխատել ՀՀ կրթության և գիտության նախարարությունում, դասավանդել Երևանի պետական և Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարաններում: Նրա պատմվածքները, պիեսներն ու թարգմանությունները (անգլերենից և ռուսերենից) տպագրվել են հանրապետական ու արտասահմանյան թերթերում և ամսագրերում: Ա. Արսենյանը թարգմանել է 30-ից ավելի գեղարվեստական ֆիլմեր (անգլերենից և ռուսերենից), 30-ից ավելի թարգմանական գրքերի հեղինակ է։ Թարգմանել է Վ. Սարոյանի, Ս. Ֆիցջերալդի, Ջ. Ջոյսի ստեղծագործություններից:

ԵՐԿԵՐ

1. Տիրոջ դասը, Եր., 2012
2. Իրական հորինվածքներ (պատմվածքեր, պիես), Եր., 2007։

Թարգմանություններ (անգլերենից)

1. Լևոն-Զավեն Սյուրմելյան, «Արձակի տեխնիկա, չափ և խենթություն» Եր., 2008։
2. Լևոն-Զավեն Սյուրմելյան, «98.60» (վեպ), Եր., 2005։
3. Էռնեստ Հեմինգուեյ, «Ունենալ և չունենալ» (վեպ), Եր., 2006։

(հայերենից` անգլերեն)

4. Էդվարդ Միլիտոնյան, «Վահագն վիշապաքաղի արկածները» (վեպ), Եր., 2006։
5. Գագիկ Բաղդասարյան, «Երևան» (ալբոմ), (համաթարգմ. Ա.Մանուկյան), Եր., 2008։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. 2010թ. պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով:
3. 2009թ. արժանացել է Մայր Աթոռ սբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի:
4. 2009թ. արժանացել է «Նարցիս» գրական հանդեսի ամենամյա մրցանակի (անգլերենից հայերեն թարգմանությունների համար):
5. 2000թ. արժանացել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության «Լավագույն թարգմանության համար» մրցանակի:

Հասցե` Երևան 02, Մաշտոցի 20, բն. 40,
հեռ. բն. 53-53-79, բջջ.` (055) 60 00 56
էլ. փոստ` arsxaram@yahoo.com