ԱՎԵՏԻՔ (ԱՎԻԿ) ԻՍԱՀԱԿՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1977թ.

Ծնվել է 1944թ. նոյեմբերի 27-ին, Երևանում, հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ընտանիքում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, ասպիրանտուրան՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում։ Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (1977 թ.-ից) որպես բնագրագիտության բաժնի վարիչ, 2008 թ.՝ տնօրեն։ Դասավանդել է ԵՊՀ-ում, «Հրաչյա Աճառյան» համալսարանում, Եղել է Հայաստանի գրականության և արվեստի պետական թանգարանի տնօրեն։ 1973թ.-ից Ավետիք Իսահակյանի երկերի ժողովածուները լույս են տեսել նրա աշխատասիրությամբ։ Հեղինակ է նաև բազմաթիվ գրականագիտական ուսումնասիրությունների, որոնք տպագրվել են Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում, Դամասկոսում, Բեյրութում, Վենետիկում, Փարիզում, Լոս Անջելեսում։ Մասնակցել է մի շարք միջազգային հեղինակավոր գիտաժողովների։ Դասախոսությունների շարքով հանդես է եկել Սորբոնի և Լոս Անջելեսի UCLA-ի համալսարաններում։ 2000թ.-ից ղեկավարում է Ավ. Իսահակյանի երկերի լիակատար ակադեմիական հրատարակության գիտական խումբը։ 10-ից ավելի գրքերի և մենագրությունների հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Բարև՛, Վարպետ, Եր., 2008։
2. Ավետիք Իսահակյանի պոեմները, Եր., 2007։
3. Ավետիք Իսահակյան, Գիտական կենսագրություն (հատոր 1), Եր., 2000 ։
4. Ավետիք Իսահակյանը և Ռուսաստանը, Մոսկվա, 1988 ։
5. Ավետիք Իսահակյանի արձակը (մենագրություն), Եր., 1975։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. արժանացել է ՌԴ Պուշկինի անվան պետական մեդալի։
2. 2012 թ. արժանացել է Գյումրի քաղաքի «Պատվավոր քաղաքացու» կոչման։
3. 2012 թ. արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչման։
4. 2010 թ. պարգևատրվել է ՌԴ ԱԳ Վ. Բրյուսովի անվան մեդալով։
5. 2010 թ. արժանացել է Գյումրի քաղաքի ավագանու «Վարպետ» ոսկյա հուշամեդալի։

Հասցե՝ Երևան 02, Մոսկովյան 31, բն. 79
հեռ. բն. 53-00-34, աշխ. 56-32-54, բջջ. (019) 45 53 06