ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ծնվել է 1979-ի դեկտեմբերի 13-ին, Արարատի շրջանի Սուրենավան գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ):
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
Աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ «Հայրենիք» գրախանութների ցանցի տնօրենն է։
Թարգմանվել է պարսկերեն և վրացերեն: Նրա ստեղծագործությունները տպագրվել են հայաստանյան և սփյուռքի մի շարք թերթերում և ամսագրերում։
«Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարանի հիմնադիրն է:

ԵՐԿԵՐ

1. Գրպանի բանաստեղծություններ, Եր., 2012:
2. Հավատացեք, քանի որ չեք հավատալու, Եր., 2004։
3. Հրեշտակները ասեղի ծայրին, Եր., 2001։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011թ. արժանացել է Վրաստանի գրողների միության և Թբիլիսիի քաղաքապետարանի Վաժա Փշավելայի անվան Հարավային Կովկասի երիտասարդ բանաստեղծների առաջին կարգի մրցանակի:
2. 2011 թ. «Գնացեք և գիրք կարդացեք» հրապարակման համար արժանացել է «Գրեթերթի» էսսեի և հրապարակախոսության մրցանակի:
3. 2010 թ. Ռուբոկո Սյոյի էրոտիկ թանկաների թարգմանության համար արժանացել է «Գրեթերթ»-ի թարգմանության մրցանակի։
4. 2009 թ. արժանացել է «Գրեթերթ»-ի պոեզիայի մրցանակի։։

 

Հասցե՝ Երևան 76, Նոր Նորքի 3-րդ զանգված
Քոչարյան 32, բն. 35
հեռ.՝ բն. 64-28-04, բջջ. 077 24 54 81։