ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Գրականագետ, բանաստեղծ, էսսեիստ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1996թ.

Ծնվել է 1961թ. դեկտեմբերի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1988 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Հայ միջնադարյան նամակը թեմայով:1988-1991 թթ. աշխատել է Մ. Աբեղեանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, Նաիրի հրատարակչությունում որպես թարգմանական գրականության բաժնի վարիչ, 1992-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի տնօրեն: 1993-ից անցել է դիվանագիտական գործունեության։ Հեղինակ է հայ միջնադարյան, նոր և նորագույն շրջանին, արտասահմանյան գրականությանը նվիրված ուսումնասիրությունների։ Հանրապետական մամուլում հանդես է եկել հոդվածներով, էսսեներով, արձակ և չափածո ստեղծագործություններով։ Թարգմանել և հրապարակել է եվրոպական մի շարք հեղինակների ստեղծագործությունները:
20 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Փորձեր և փորձություններ, էսսեների ժողովածու, Եր., 2014
2. Երգեր և վերքեր, բանաստեղծությունների ժողովածու, Եր., 2014
3. Երգերի գիրքը, բանաստեղծությունների և էսսեների ժողովածու, Եր., 2013
4. Ռոբերտ Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը, Եր., 2009:
5. Հայ միջնադարյան նամակը (4-14-րդ դդ), մենագրություն, Եր., 1997:

 

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (գերմաներենից և ֆրանսերենից)

1. Ռոբերտ Մուզիլ, Ճշգրտություն և հոգի, երկերի ժողովածու, Եր., 2004։
2. Ռայներ Մարիա Ռիլկե, Վարդի հոգին, ընտրանի, Եր., 1998։
3. Շտեֆան Գեորգե, Նոր Արքայություն, ընտրանի, Եր., 1997։
4. Բորիս Վիան, Օրերի փրփուրը, վեպ, Եր., 1992։
5. Հերման Հեսսե, Ներսը և դուրսը, պատմվածքներ, Եր., 1991։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 1999թ. արժանացելէ Ավստրիայի Հանրապետության վաստակի Ոսկե մեդալի:
2. 2005թ. արժանացելէ Ավստրիայի Հանրապետության վարչապետարանի ամենամյա թարգմանական մրցանակին:

Հասցե՝ Hadikgasse 28, 1140 Wien, Österreich
Հեռախոս՝ 0043.676848443210
Էլ-փոստ՝ ashotalexus@gmail.com
Կայք՝ http://armpataphysics.ucoz.com/
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/ashotalexus