ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, դերասանուհի, բեմադրիչ, ՀԳՄ անդամ 1975թ.

Ծնվել է 1935թ. մարտի 10-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։  Վախճանվել է 28. 07. 2017 թ.

Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:
Եղել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի (1966–1985թթ.):
Երևանի դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Ամազոններ» ողբերգությունը (1978թ.):
Հայկական հեռուստատեսությամբ բեմադրվել են նրա «Խոր ջրհորներ», «Հանիր, խնդրում եմ, դիմակս», «Սիզիփոսի քարը» ժամանակակից և «Աբգար դպիր Թոխատեցի», «Եկա, որ մնամ», «Երկար վերադարձ» (Արշիլ Գորկու մասին) պատմական թատերգությունները:
Աննա Պետրոսյանը Լենինականում հիմնադրել է (1985 թ.) իր գեղագիտական խնդիրներով նախօրինակը չունեցող Առասպելի դպրաթատրոնը, որի գեղարվեստական ղեկավարը, բեմադրիչն ու տնօրենն էր մինչև 1992 թ.: Թատրոնին կից դպրոցում թատերական արվեստին առնչվող դերասանի վարպետություն, խոսքի արվեստ առարկաներից բացի նա դասավանդում էր «Հայ ժողովրդի պատմություն», «Համեմատական առասպելաբանություն», «Հայոց լեզու և բանաստեղծություն», «Հին ու նոր հայ և արտասահմանյան մշակույթ» առարկաները:
Թատերական գործիչների միության անդամ է։
Շուրջ 25 անուն գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Զրույցներ հայոց բնավորության մասին, Եր., 2012։
2. Բոլոր Ժամանակների Հայաստանը (վկայագիրք Ա-Է հատորներ), Եր., 2008-2011։
3. Մոզ քաղաքի կործանումը (վեպ), Եր.,2004։
4. Սերն աշխարհեն խռովել, կերթա (վեպ), Եր., 2004։
5. Եղեռապատում (փաստագրություն), Եր., 2002։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
Հասցե՝ Երևան 33, Կիևյան 4/4, բն. 25
հեռ. բն.՝ 22-56-29