ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Թարգմանչուհի, բան. գիտ. դոկտոր, դոցենտ, ՀԳՄ անդամ 2007 թ.

Ծնվել է 1949 թ. նոյեմբերի 29-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը և Պրովանսի համալսարանի լեզվագիտական ֆակուլտետը։ ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնի ֆրանսերեն լեզվի և թարգմանաբանության դասախոս է (1995 թ.-ից)։
Հեղինակ է 30-ից ավելի գիտական հոդվածների և մենագրությունների, որոնցից «Թարգմանության տեսության հիմունքները» (2 հատորով), որպես ձեռնարկ, օգտագործվում է ԵՊՀ ռոմանագերմանական և մյուս ‎ֆակուլտետներում։
Հայաստանի շախմատի կանանց բազմակի չեմպիոնուհի է, հանրապետության շախմատի հավաքականի անդամ։ Սպորտի վարպետ է, միութենական կարգի մրցավար։
Հիմնադրել և ցայսօր էլ ղեկավարում է «ԱևՄ» հրատարակչատունը (1993 թ.), որը տպագրում է միայն ‎ֆրանսիական էլիտար գրականություն։ Միջազգային P.E.N. ընկերակցության հայկական կենտրոնի նախագահն է (1999 թ.)։
Շուրջ 30 թարգմանական գրքերի հեղինակ է։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ալբեր Կամյու, 1-ին հատոր («Ժանտախտը»), Եր., 2012։
2-րդ հատոր («Շվեդական ճառեր», «Օտարը», «Ամուսնություններ», «Երջանիկ մահ», «Արդարադատներ»), Եր, 2002։
2. Անդրե Ժիդ, 1-ին հատոր («Հովվերգական սիմ‎ֆոնիա»), Եր, 1998։
2-րդ հատոր («Նեղ դուռը»), Եր., 1994,
3. Պոլ Վալերի, Պարոն Տեստ, Եր., 1996։
4. Սեն Ժոն Պերս, 1-ին հատոր («Գովեստներ», «Անաբասիս», Եր, 1995։
2-րդ հատոր («Ծովեզերք) , Եր., 1993։
5. Արթյուր Ռեմբո, Պայծառացումներ, Մի եղանակ դժոխքում, Եր., 1992։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. 2011 թ. արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ սբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակի։

Հասցե՝ Երևան, Փափազյան 24, բն. 8
հեռ. բն. 22-03-95, 26-76-62, բջջ. 091 42 22 35