Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է

Այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
Մարտի 13֊ին, Չարենցի ծննդյան օրը բանաստեղծի հուշարձանին այցելեցին գրողներ,Չարենցի տուն֊թանգարանի և գրողի անունը կրող դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ։
Մեծ բանաստեղծի մասին խոսք ասացին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տուն֊թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը, Անուշ Վարդանյանը, Սերգեյ Վարոսյանը, Արսեն Համբարյանը և 《Սփյուռք》գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, գրականագետ Սուրեն Դանիելյանը։
Բանաստեղծին իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Երևանի մի շարք դպրոցների, ինչպես նաև 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրի սովորողներ։
Աշակերտները հանդես եկան Չարենցի բանաստեղծությունների արտասանությամբ։