ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ԱՄԱԼՅԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ
Կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն կնքեց թարգմանչուհի Ամալյա Ղուկասյանը:
Ամալյա Ղուկասյանը ծնվել է 1928 թ. փետրվարի 23-ին, Դիլիջանում: Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է «Հայպետհրատ» հրատարակչությունում, որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: ՀՀ պետական հեռուստատեսությամբ վարել է «Գրքեր ձեզ համար» հեղինակային հաղորդաշարը: ՀԳՄ անդամ է 1976 թվականից: Ա. Ղուկասյանը թարգմանել է ավելի քան 50 գիրք, 40-ից ավելի խաղարկվող ֆիլմերի սցենար: Նրա թարգմանությամբ լույս են տեսել Շարլ Պերրոյի և Գրիմ Եղբայրների «Հեքիաթները», Ջերոմ Սելենջերի «Վիպակներ և պատմվածքներ» ժողովածուն, Վալտեր Սքոտի «Այվենհո», Անդրե Մորուայի «Երեք Դյումա» վեպերն ու շատ այլ հեղինակների ստեղծագործություններ:
Թարգմանական գրականության մեջ ունեցած ծանրակշիռ վաստակի համար արժանացել է մի շարք պարգևների:
ՀԳՄ վարչությունը սգում է թարգմանչուհի Ամալյա Ղուկասյանի մահը, ցավակցում է նրա հարազատներին, բարեկամներին և ընկերներին: