«ԱՂԲՅՈՒՐ» ԱՄՍԱԳԻՐԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

«ԱՂԲՅՈՒՐ» ԱՄՍԱԳԻՐԸ 100 ՏԱՐԵԿԱՆ Է

Դեկտեմբերի 12-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի 100 – ամյակին նվիրված հանդիսություն: Բացման խոսք ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:  Ելույթ ունեցան ամսագրի գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական Մուհամմադ Ասադի Մովահետին, բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանը, բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Շանթ Մկրտչյանը, Գոհար Գալստյանը, Երևանի պետական հումանիտար քոլեջի ավագ դասախոս Գեղեցիկ Մարգարյանը, «Մանանա» կրթամշակութային կենտրոնի ղեկավար Ռուզան Բաղդասարյանը: Երաժշտական կատարումներով հանդես եկան Արսեն Համբարյանը և Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողները: