ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ «ԱՂԱՆԵՐԻ ԴԱՐԸ ԵՎ ՀԵՏՈՆ» ՎԵՊԸ

Ալիս Հովհաննիսյանի «Աղաների դարը ԵՎ հետոն» ՎԵՊը

Նոյեմբերի 11-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Ալիս Հովհաննիսյանի «Աղաների դարը և հետոն»  վեպի շնորհանդեսը: Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրականագետներ բ.գ.դ Վազգեն Գաբրիելյանը, բ.գ.դ. Պետրոս  Դեմիրճյանը, «Գրական թերթ»-ի խմբագիր Կարինե Խոդիկյանը, արձակագիրներ Գրիգոր Ջանիկյանը և Պերճուհի Ավետյանը,  բանաստեղծուհիներ Գոհար Գալստյանը, Ազնիվ Սահակյանը և Նանեն, բանաստեղծ Հակոբ Հարությունը, լրագրող Վարդուհի Բաղդասարյանը և այլոք: Շնորհանդեսը վարում էր  գրականագետ Կարինե Ռաֆայելյանը, որ ընթացքում խոսեց Ալիս Հովհաննիսյանի ստեղծագործության մասին, ինչպես նաև ընթերցեց  Նորայր Ադալյանի, Լևոն Բլբուլյանի և Մարգարիտ Դերանցի ողջույնի խոսքերը:  Ելույթ ունեցողները շնորհավորեցին Ալիս Հովհաննիսյանին գրքի հրատարակման առթիվ, խոսեցին նրա ստեղծագործությունների և նոր գրքի մասին ու ստեղծագործական հաջողություններ մաղթեցին: Շնորհանդեսի ընթացքում ընթերցվեցին հատվածներ գրքից:  Ալիս Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց հնչած ելույթների ու գնահատանքի համար: Գիրքը տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում: Այն Նոր Արեշի վիպասքն է՝ հին օրերից մինչև այսօր. թաղամաս,  որտեղ բնակություն էին հաստատել հայրենադարձները 1940-ականներին: