ԱԼԻՍԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԳՄ անդամ 2007 թ.
Ծնվել է 1985 թ. ապրիլի 5-ին, Ստեփանակերտ քաղաքում /ԼՂՀ/։
2002 թվականին ավարտել է Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 2002-2007 թվականներին սովորել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրություն բաժնում։ 2009-2015 թվականներին եղել է ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի հայցորդ։ 2015 թվականին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` “Մաքսիմ Հովհաննիսյանը գրող և հրապարակախոս” թեմայով, և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։
2007-2020 թվականներին աշխատել է «Գրիգոր Նարեկացի» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնում՝ որպես դասախոս։ 2008 թվականից նշանակվել է նույն համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ։ 2019-2020 թվականներին աշխատել է Արցախի հանրային հեռուստատեսությունում՝ որպես լրագրող-խմբագիր։ 2020 թվականի սեպտեմբերին նշանակվել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ։ 2021-2023 թվականներին եղել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի պրոռեկտորը։
2024 թվականից աշխատում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:
Ա. Բաղդասարյանի բանաստեղծությունները տպագրվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, ռուսերեն։Ստեղծագործությունները հաղորդվել են ռադիոյով, հեռուստատեսությամբ։ Յոթ գրքի հեղինակ է։
Երկեր
- Խոտի աղերսանք, Եր., 2005։
- Թիթեռախաղ, Եր., 2007։
- Հայացքի մերկություն, Ստեփանակերտ, 2010։
- Գրիչս երազ է տեսնում, Ստեփանակերտ, 2014։
- Մաքսիմ Հովհաննիսյան. գրող և հրապարակախոս, Ստեփանակերտ, 2017։
- Պատերազմից հետո, Եր., 2021։
- Տունդարձի ճանապարհին, Եր., 2022։
Հասցե՝
Երեւան,Նալբանդյան 47, բն. 13
Հեռ. բջջ.՝ 033 45 95 25
Էլ. փոստ՝ alisa250536@gmail.com



