ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆ

Բանաստեղծ, գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1976թ.

Ծնվել է 1940թ. օգոստոսի 31-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ ԵՊՀ արտասահմանյան գրականության և գրականության տեսության ամբիոնի դասախոս է, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի արտասահմանյան գրականության բաժնի վարիչ։ Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն, լեհերեն, գերմաներեն և այլ օտար լեզուներով։ Նա նաև գրականագիտական-մշակութաբանական բազմաթիվ հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է։ Հ. Էդոյանը կազմել, խմբագրել և ծանոթագրել է «Հին արևելքի պոեզիա» ժողովածուն, որտեղ տեղ են գտել Հին Եգիպտոսի, Պաղեստինի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի, Ճապոնիայի պոեզիայից էջեր՝ իր թարգմանությամբ։
Հեղինակ է 16 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Կանգ առ, ես այստեղ եմ, Եր., 2012։
2. Բանաստեղծություններ, 1-2 հատոր, Եր., 2010։
3. Շարժում դեպի հավասարակշռություն, Եր., 2009։
4. Փողոցի բաժանվող մասում, Եր., 2006։
5. Երեք օր առանց ժամանակի, Եր., 2005։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Աստվածների ժամանակը, Եր., 2009։
2. Հին եգիպտական մեռյալների գիրքը, Եր., 2004։
3. Հին եգիպտական լիրիկա, Եր., 2004։
4. Ոսկե լոտոս, Եր., 1980։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. «Կանգ առ, ես այստեղ եմ» ժողովածուն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի։
2. 2009 թ. «Շարժում դեպի հավասարակշռություն» ժողովածուն արժանացել է ՀԳՄ Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի։
3. 2005 թ. «Երեք օր առանց ժամանակի» ժողովածուն արժանացել է ՀՀ պետական մրցանակի։
4. 2004թ. «Հետգրություն» ժողովածուն արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակի։
5. 2002թ. «Հետգրություն» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ «Տարվա լավագույն գրող» ոսկե մեդալի։

Հասցե՝ Երևան 10, Ամիրյան 20, բն. 15,
հեռ. բջջ. 077 32 54 02