ԿԱՐԼՈՍ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Արձակագիր, երգիծաբան, ՀԳՄ անդամ 1974թ.

Ծնվել է 1932թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում։
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցի միջազգային հարաբերություններ բաժինը։ Աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում։ Եղել է «Կրոկոդիլ» համամիութենական երգիծական ամսագրի հատուկ թղթակիցը Հայաստանում։ Աշխատել է հանրային ռադիոյում որպես «Փշարմավ» երգիծական հանդեսի խմբագիր։ Եղել է «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ Հեղինակ է հասարակական սուր հնչեղության բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների ու ֆելիետոնների։ Նրա գրական ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք օտար լեզուներով։
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ է։

ԵՐԿԵՐ

1. Շարժվող բեկոր, Եր., 2010։
2. Խուստուփի արծիվը, Եր., 2004։
3. Բեկված ժպիտներ, Եր., 2003։
4. Բռնակալի պորտը, Եր., 2002։
5. Բարի մարդը (արաբերեն), Դամասկոս, 1999։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացելէ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական ամենամյա մրցանակի։
2. 2009 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
3. 1966թ. «Ամուսնություն երևանյան ձևով» պիեսի համար արժանացել է հանրապետական առաջին մրցանակի։

Հասցե՝ Երևան – 75, Աթոյան անցուղի, շենք 8, բն. 9
հեռ. բն. 45-45-29, աշխ. 56-21-90։
բջջ. 093-57-62-20