ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, նկարիչ, շախմատիստ, ՀԳՄ անդամ 1977 թ.-ից
Ծնվել է 1952 թ. մայիսի 12-ին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 70 դպրոցում։ 1974 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական բաժինը։ Աշխատել է մամուլում («Պիոներ», «Ծիծեռնակ» (գլխավոր խմբագիր) և «Գարուն»)։ 1992 թ. նշանակվել է ՀՀ հեռուստառադիոյի պետվարչության պետի 1-ին տեղակալ, ապա՝ պետի պաշտոնակատար։ 1995 թվականին նշանակվել է ՀՀ Տեղեկատվության և գրահրատարակչության նախարարության նախարարի 1-ին տեղակալ, իսկ 1996 թվականին՝ Հայաստանի ռադիոյի տնօրեն։
Եղել է ՀՀ պաշտպանության նախարարության քարոզչության և հասարակական կապերի վարչության պետ, ՀՀ վարչապետի խորհրդական, միաժամանակ՝ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ՀՀ մշակույթի և երիտասարդական հարցերի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ։ 2010 թվականին նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարության վերանվանված գրահրատարակչական գործի կենտրոնի պետ։ Ազատվել է 2016 թվականին։ 2004 թվականին ընտրվել է ՀԳՄ քարտուղար։ 2013 թվականին՝ Հայաստանի գրողների միության նախագահ։
Հեղինակ է հայերեն և այլ լեզուներով (27 գիրք) հրատարակված 97 գրքերի, ունի թարգմանական 3 գիրք։ Նրա հեղինակած նախագծով հրատարակվել է 16 անթոլոգիա։
Նրա գեղանկարների ցուցահանդեսները բացվել են մեր երկրում և արտերկրում։
Հեղինակ է մի շարք ֆիլմերի, «Երևան» ստուդիայի ֆոնդերում են «Եռաբլուր», «Վարդավառ» և «Տեառնընդառաջ» կինոնկարները։
Հեղինակել է հեռուստատեսային «Վերնատուն» հանդեսը։ Հրատարակել է շախմատային թեմայով գեղարվեստական տարբեր անվանակարգերով գիրք, որի մեջ նաև՝ շախմատային խնդիրներ և էտյուդներ:
ԳՐՔԵՐ ԵՎ ԿԱԶՄԱԾ ԱՆԹՈԼՈԳԻԱՆԵՐ
- Լուսինեն հայելու մեջ (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1976, 40 էջ:
- Երեք խնձոր (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1977, 48 էջ:
- Ամպե որսորդը (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող» 1979, 36 էջ:
- Հիշատակի զանգեր (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1979, 148 էջ։
- Молодые поэты Закавказья. Эд. Милитонян; “Молодая гвардия”,1981, էջ 109-119:
- Գնելը դրսում, Գնելը ներսում (մանկական բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1982, 108 էջ:
- Ծաղիկ ծովային(բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1984, 128 էջ:
- Հայաստան (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1985, 20 էջ:
- Древо жизни։ Стихи, Կենաց ծառը։ Բանաստեղծություններ Пер. с арм. В. Пальчикова и др, Ереван։ Советакан грох, 1985, 84 с.
- Մուշեղն ամեն տեղ (մանկական բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1987, 120 էջ։
- Урок реки։ Стихи, Пер. с армян. П. Вегина; Худож. Н. Фадеева, Москва։ Сов. писатель, 1987, 128 с.
- Արևի ժամացույց (բանաստեղծ.), Երևան, «Սովետական գրող», 1988, 264 էջ:
- Զարմանքների տոնավաճառ (բանաստեղծ.), Երևան, «Արևիկ», 1988, 64 էջ:
- Շաքարավազ արքայազնը (հեքիաթներ և պատմվածքներ), հեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան; Երևան, «Արևիկ», 1990, 83 էջ:
- Վիշապի տարի (բանաստեղծություններ, պոեմներ, չափածո դրամա), Երևան, «Նաիրի», 1991, 320 էջ:
- Արգիշտի արքայի աչքերը (պատմվածքներ, էսսեներ), Երևան, «Նաիրի», 1994, 222 էջ:
- Բադի լամբադան (բանաստեղծություններ), Երևան, «Արևիկ», 1994, 28 էջ:
- Ընտանեկան համերգ (մանկական բանաստեղծ.), Երևան, «Արևիկ», 1996, 95 էջ։
- Նոր թվարկություն (բանաստեղծ.), Երևան, «Նաիրի», 1996, 128 էջ։
- Այծի թվաբանությունը , Է. Միլիտոնյան, Երևան, «Նաիրի», 1999, 39 էջ:
- Մատնահետք (բանաստեղծ.), hեղ. և նկ. Էդ.Գ. Միլիտոնյան, Երևան, «Նաիրի», 2000, 160 էջ:
- Տեղեկատու կատուն (բանաստեղծ.), hեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Զանգակ-97», 2001, 55 էջ:
- Ձիու քայլ (պիեսներ), Է. Միլիտոնյան, Երևան, «Վան Արյան» 2003, 48 էջ:
- Վահագն վիշապաքաղի արկածները (վեպ), hեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2003, 132 էջ:
- Այս պահին (բանաստեղծ.., պոեմ), հեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Նաիրի», 2003, 180 էջ։
- Ինչի՞ց է սկսվում շունը (պատմվածք), Երևան, «Ամրոց գրուպ», 2004, 15 էջ:
- Հնարամիտ բադի ճամփորդությունը (մանկական վիպակ), Երևան, «Ծիծեռնակ», 2004, 127 էջ:
- Приключения Драконоборца Ваагна։ Роман , Э. Милитонян; Пер.: Н. Алексанян, Ереван, Цицернак, 2004, 156 с.
- Պատմության շախմատ (պոեմ), Երևան, «Ծիծեռնակ», 2005, 26 էջ:
- Տուր ինձ ( գերմաներեն) «Զանգակ-97», 2005, 32 էջ։
- Օդեղեն տունը (ռուսերեն, մանկական բանաստեղծ.), Воздушный дом, Թարգմ.՝ Վ. Պալչիկով, Ա. Կոնյաշով, Երևան, «Անտարես», 2005, 18 էջ:
- Վահագն Վիշապաքաղի արկածները (ֆրանսերեն), Երևան, «Զանգակ-97», 2005, 144 էջ։
- Լացն ու ծիծաղը (պատմվածքներ, էսսեներ, պիես), հեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2006, 219 էջ:
- Ձեզ շնիկ եմ նվիրում (մանկական բանաստեղծ.), հեղ. և նկ.՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, ՀԳՄ հրատ., 2006, 19 էջ:
- Ցասման հաց (բանաստեղծություններ) Երևան, «Ծիծեռնակ», 2006, 199 էջ:
- Путешествие находчивого утенка Бад-Бадала։ Повесть, Э. Милитонян; Художественное оформ. автора; Авториз. перев. Гургена Баренца, Ереван, Цицернак, 2006, 128 стр.
- Վահագն Վիշապաքաղի արկածները (անգլերեն), Երևան, «Զանգակ-97», 2006,136 էջ:
- Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը, (պատանեկան վիպակ), Երևան, Ռուսական գրքի կենտրոն, 2007, 72 էջ:
- Արցախական (բանաստեղծություններ), Երևան, «Վան Արյան», 2007, 40 էջ:
- Լուսինը թեյի բաժակում (բանաստեղծություններ), Երևան, «Ծիծեռնակ», 2007, 127 էջ:
- Պոլիս-2007 (պոեմ), Երևան, Ամրոց գրուպ, 2007, 15 էջ:
- Открывая друг друга, «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» (ռուսերեն), «Դռոֆա» ՍՊԸ, Մոսկվա, 2007:
- Едим кьм дрг, «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» (բուլղարերեն), Սոֆիա, «Էգմոնտ Բուլղարիա» հրատ., 2007:
- Freundschaften Geschichten, die verbinden , «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը» (գերմաներեն), Մյունխեն, «Թերիզո», 2007:
- Тилден-дилге, «Արեգ տղայի և Չիպո կրիայի տարօրինակ պատմությունը», (ղրղզերեն), Բիշքեկ, «Ուչկուն», 2007:
- Ինչի՞ց է սկսվում շունը (պատմվածք), Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ամրոց գրուպ», 2008, 16 էջ:
- Հայոց արևակենտրոն կնիքը, (վեպ), Էդ. Միլիտոնյան, Խմբ. Լ. Անանյան, Երևան, ՀԳՄ հրատ., 2008, 255 էջ:
- Չիպոն (Մանկական վիպակ), Է. Միլիտոնյան, նկ.՝ Ա. Բաղդասարյան, Երևան։ «Ծիծեռնակ», 2008, 59 էջ:
- Երազանք ասպետի արշավանքը։ Վիպակ, Երևան։ Ծիծեռնակ, 2009, 99 էջ:
- Վահագն Վիշապաքաղի արկածները ( ռուսերեն ), Երևան, «Զանգակ – 97», 2009։
- Արքայադուստր Թարսինեն (պատմվածքներ, հեքիաթ), նկարազարդումը՝ հեղինակի, Երևան, «Ծիծեռնակ», 2010, 158 էջ:
- Կատուն և ուրվականը (վիպակ), հեղ. և ձևավորող՝ Էդ.Գ. Միլիտոնյան, Երևան, «Էդիթ Պրինտ», 2012, 96 էջ:
- Օդեղեն տունը (ռուսերեն ), Ղազախստան, Ալմաթի, «Կիզկիտապ», 2012։
- Պատմության շախմատ, շախմատի պատմություն։ (Շախմատային պոեզիա, արձակ, զրույց, պիես, խնդիրներ և էտյուդներ), Երևան, «Վան Արյան», 2012, 104 էջ:
- Սատանի կամուրջը (վեպ) Է.Գ.Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2012, 144 էջ:
- Է։ (բանաստեղծություններ), հեղ. և ձևավորող` Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2013, 336 էջ:
- Приключения Драконоборца Ваагна, (Повести), Э. Милитонян, Пер. Н. Алексанян и др.; Ред. А. Варданян, Ереван, Цицернак, 2013, 319 стр.:
- Բարձերով կռիվ (մանկական բանաստեղծություններ), Էդ. Միլիտոնյան, խմբ.՝ Ա. Վարդանյան, նկ.՝ Մ.Փարեմուզյան, Երևան, «Ծիծեռնակ», 2014, 192 էջ:
- Իմ հրաշք, իմ կախարդական ֆուտբոլը (պատմվածքներ), Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2014, 141 էջ:
- Մերժված – մոռացվա՞ծ (գերմաներեն), կազմեցին` Էդ. Միլիտոնյանը և Յուրգեն Յանկովսկին, Գերմանիա, Էրֆուրտ, «Դորիս», 2014, 232 էջ։
- Օդեղեն տուն (բելառուսերեն) Մինսկ, «Զվեզդա», 2015:
- Փշրված զարդանախշ (բանաստեղծություններ), Էդ. Միլիտոնյան, խմբագիր՝ Ա. Ավանեսյան, Երևան, «Ծիծեռնակ», 2015, 112 էջ:
- Ափ մը մոխիր. 1915 թ. եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործություններ (գերմաներեն), նախագծի հեղինակներ` Էդվարդ Միլիտոնյան, Յուրգեն Յանկովսկի, Արմենուհի Դրոստ-Աբգարյան, Գերմանիա, Օշերսլեբեն, dr. Ziethen հրատ., 2015:
- Որոնումներ (լեհերեն), թարգմ.՝ Կալինա Զիոլա, Վարշավա, «Տեմատու», 2015, 75 էջ։
- Շիրազի վարդեր (պարսկերեն, բանաստեղծություններ), Թեհրան, «Աֆրազ», 2015։
- Повiтряный дiм (ուկրաիներեն, մանկական բանաստեղծություններ), Կիև, 2015, 48 էջ։
- Ճանապարհորդ գժերը (մանկական վիպակ), Է. Միլիտոնյան, նկարիչ՝ Մ. Փարեմուզյան, Երևան, «Ծիծեռնակ», 2016, 48 էջ:
- Кот и привидения (ռուսերեն ), Երևան, «Էդիտ պրինտ» հրատ., 2016։
- Չի լինում չի լինում. յոթ հեքիաթ, Երևան, «“Ծիծեռնակ» » 2016, 42 էջ:
- Հնարամիտ բադի ճամփորդությունը ( պարսկերեն), Էդ. Միլիտոնյան, Թեհրան, «Սաքու», 2017, 130 էջ։
- Մարդն ու կրկեսը (վրացերեն, բանաստեղծություններ) Էդ. Միլիտոնյան, Թբիլիսի, «Մերանի», 2017, 64 էջ։
- Մի բուռ խոսք (բանաստեղծություններ), Է. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2017, 204 էջ։
- Սկանդինավյան կրուիզ (վիպակ, բանաստեղծություններ), Էդ. Միլիտոնյան, առաջաբանը՝ Ֆ. Բախչինյանի, Երևան, «Վան Արյան», 2017, 76 էջ:
- Քարկապ (պատմվածքներ, պիեսներ), Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2017:
- Հնարամիտ բադի ճամփորդությունը (պարսկերեն), Թեհրան, «Նաիրի», 2017, 130 էջ։
- Քթաշխարհի հերոս Արարը (պատանեկան արձակ), Երևան, «Ծիծեռնակ», 2018, 132 էջ։
- Քթաշխարհի հերոս Արարը (ռուսերեն), Երևան, «Ծիծեռնակ», 2018, 130 էջ։
- Քթաշխարհի հերոս Արարը (անգլերեն), Երևան, «Ծիծեռնակ», 2019, 130 էջ։
- Ապրողների և մեռյալների թագավորը, արձակ, Երևան, «Ծիծեռնակ», 2020, 70 էջ։
- Այբբենարան, Երևան, «Ծիծեռնակ», 2020:
- Հողը կը խօսի. 1915 թ. եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործություններ (գերմաներեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և հայերեն), նախագծի հեղինակ՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, ՀԳՄ հրատ., 2015, 2020:
- Ժամանակի գիր (բանաստեղծություններ), Երևան, «Ծիծեռնակ», 2021։
- Աներևույթ շղթա (արձակ), Երևան, «Ծիծեռնակ», 2021։
- Երկերի ժողովածու 16 հատորով, 1-ին հատոր, Երևան, «Արմավ», 2021, 570 էջ։
- Բառերի արևելքը (արաբերեն, բանաստեղծություններ), Դամասկոս, «Ալ Հիլալ», 2022, 140 էջ։
- Երկերի ժողովածու 16 հատորով, 2-րդ հատոր, Երևան, «Արմավ», 2022, 580 էջ։
- Երկերի ժողովածու 16 հատորով, 3-րդ հատոր, Երևան, «Արմավ», 2022, 566 էջ։
- Հրեղեն ասքի մոգը (բանաստեղծություններ), Երևան, «Ծիծեռնակ», 2022, 60 էջ։
- Բանք ռուսաց, փոխկանչ հայեցի (հայերեն-ռուսերեն, բանաստեղծական էսսեներ), Երևան, Հայ-ռուսական համալսարանի հրատ., 2022, 140 էջ։
- Մեր տան կրկեսը (մանկական բանաստ.), Երևան, «Արմավ», 2022:
- Ներշնչանքի թռչուն (հայերեն, Ռուսաստանի մասին), նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, Երևան, «Վան Արյան», 2020։
- Իրանի Արևը (հայերեն), նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, Երևան, ՀԳՄ հրատ., 2022։
- Ֆրանսիայի մոգական ուժը (հայերեն, Ֆրանսիայի մասին), նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2022։
- Բազմաձայն երկիր Վրաստանը (հայերեն), նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, Երևան, 2022։
- Ես եմ հիմա (Չարենցին նվիրված անթոլոգիա), նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, Երևան, «Վան Արյան», 2022։
- Օդապարիկ արևը (մանկական անթոլոգիա), նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, Երևան,«Վան Արյան», 2022։
- Արձակ դաշտեր (ժամանակակից արձակի անթոլոգիա), նախագծի հեղինակ` Էդ. Միլիտոնյան, Երևան, ՀԳՄ հրատ., 2022։
- Սրտագիր (ժամանակակից պոեզիայի անթոլոգիա), նախագծի հեղինակ` Էդ. Միլիտոնյան, Երևան, «Արմավ», 2022։
- Պապ ու տատի թոռները (մանկական), նախագծի հեղինակ և կազմող` Էդ. Միլիտոնյան, «Ծիծեռնակ», 2022, 148 էջ։
- Տեղեկատու կատու (մյուզիքլ, հայերեն), երաժշտ.՝ Հասմիկ Արշակյանի, լիբրետո՝ Էդվարդ Միլիտոնյանի
- Գրական տեղեկատու, կազմող՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Վան Արյան», 2023, 404 էջ:
- Ձայն հայրենական (բանաստեղծություններ և արձակ), կազմող՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Արմավ», 2024:
- Արձակ դաշտեր – 2, նախագծի հեղինակ՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, ՀԳՄ հրատ., 2024։
- Պատմության շախմատ, շախմատի պատմություն (լրացված հրատարակություն), Երևան, «Վան Արյան», 2024, 122 էջ։
- Ամենալավ նվերը (մանկական բանաստեղծություններ), Երևան, «Ծիծեռնակ», 2024, 54 էջ։
- Պոեզիա (տարեգիրք), նախագծի հեղինակ և կազմող՝ Էդ. Միլիտոնյան, Երևան, «Ծիծեռնակ», 2024։
- Դարի ասպետը (խմբագիր), Երևան, 2024։
- Կատվի դատը (մանկական բանաստեղծություններ), Երևան, «Արմավ», 2025:
- Վահագն Վիշապաքաղի արկածները (վեպ, արաբերեն), Դամասկոս, «Ալ Հիլալ», 2025, 142 էջ:
- Հայոսը Քարթլոսի մասին (գիրք Վրաստանի մասին), Երևան, «Ծիծեռնակ», 2025, 106 էջ:
- Պատերազմի խանութ (բանաստեղծություններ, հայերեն, ռուսերեն, անգլերեն), Երևան, «Վան Արյան» 2025, 54 էջ:
Թարգմանական
- Ջանի Ռոդարի «Իտալական երգ, թարգմ.՝ Գ. Բաղդասարյան, Ա. Շեկոյան, Էդ. Միլիտոնյան, «Ծիծեռնակ», 2004։
- Բաղաթեր Արաբուլի «Ուրիշ երկինք», թարգմ.՝ Էդ. Միլիտոնյանի, «Վան Արյան», 2019, 425 էջ։
- Տրայան Պոպ Տրայան «Հպանցիկ ճանապարհ», թարգմ. գերմ. տողացիներից՝ Էդ. Միլիտոնյանի, «Վան Արյան», 2022:
Ալբոմ
Նկարչական ալբոմ, Էդ. Միլիտոնյան, Երևան, «Տիգրած Մեծ», 2017:
ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
- Տարվա լավագույն առաջին գրքի մրցանակ, 1977 թ.:
- Լենինյան կոմերիտմիության մրցանակ (մանկական գրքի համար), 1980 թ.:
- Վրաստանում, համամիութենական՝ Վլադիմիր Մայակովսկու անվան մրցանակ, 1981 թ.:
- Մաքսիմ Գորկու անվան համամիութենական լավագույն առաջին գրքերի (ռուսերեն) մրցույթի դափնեկիր՝ «Կենաց ծառ» գրքի համար, 1987 թ.:
- Հայաստանի գրողների միության Ստեփան Զորյանի անվան մրցանակ՝ «Մուշեղն ամեն տեղ» գրքի համար, 1987 թ.:
- ՀԳՄ տարվա լավագույն մանկական գրքի մրցանակ՝ «Տեղեկատու կատու» գրքի համար, 2002 թ.:
- ՀՀ նախագահի մրցանակ՝ «Վահագն վիշապաքաղի արկածները» վեպի համար, 2004 թ.:
- Համահայկական մանկապատանեկան գրականության մրցույթի Առաջին մրցանակ՝ «Չիպո կրիայի և Արեգ տղային տարօրինակ պատմությունը» գրքին, որը թարգմանվեց 5 լեզվով և հրատարակվեց արտերկրներում, 2005 թ.։
- Ռուսաստանի հայերի միության հայտարարած մրցանակաբաշխության
2-րդ մրցանակ՝ «Հայոց արևակենտրոն կնիքը» գրքին, 2007 թ.։ - ԱՊՀ երկրների գեղարվեստի մրցույթի մրցանակ՝ Ալմա Աթայում տպագրված «Օձեղեն տունը» (ռուսերեն) գրքի համար, 2012 թ.
- ՀՀ պետական մրցանակ՝ «Է» բանաստեղծական ժողովածուին, 2013 թ.:
- Լեհաստանի գրողների միության Կլեմենս Յանիսկու մրցանակ, 2016 թ.:
- Եվրասիական «Աշխարհին էներգիա» գրական ֆորումի մրցանակ, 2018 թ.:
- Լեհաստանի գրողների միության Թադեուշ Միսիսնսկու անվան Ֆենիքս մրցանակ՝ հայ-լեհական մշակույթների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, 2018 թ.
- Լեհաստանի Պոզնանի գրողների միության գրական մրցանակ, 2019 թ.:
- Վրաստանի Իլյա Ճավճավաձեի անվան հիմնադրամի Իլյա Ճավճավաձեի մրցանակ, 2022 թ.:
- Վրաստանի գրողների միության Տիցիան Տաբիձեի անվան մրցանակ, 2022 թ.:
- ՀԳՄ Սևանի ստեղծագործական տան «Վարպետ» մրցանակ, 2024 թ.:
- Վրաստանի պոեզիայի միջազգային փառատոնի «Փառատոնի մրցանակ», 2025 թ.:
ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԴԱԼՆԵՐ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում, 2012 թ.:
- Բելառուսի պետական Ֆրանցիսկ Սկորինիի շքանշան, 2015 թ.:
- Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Քրիստոնեության 1700 ամյակի մեդալ, 2001 թ.:
- ԱՊՀ երկրների ինֆորմացիոն դաշտի ձևավորմանը մատուցած մեծ ծառայությունների համար՝ «Բարեկամության ծառը» ոսկե մեդալ (042), 2002 թ.:
- Մոսկվայի գրողների միության Մ. Լերմոնտովի մեդալ:
- Ռուսաստանի և Մոսկվայի գրողների միությունների Ա. Գրիբոյեդովի մեդալ:
- ՀՀ մշակույթի նախարարության մշակույթի զարգացման համար՝ ոսկե մեդալ, 2002 թ.:
- ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացու անվան մեդալ, 2012թ.:
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2016 թ.:
- Ֆրիտյոֆ Նանսենի մեդալ:
- Հակոբ Մեղապարտի մեդալ:
- Հովհաննես Թումանյանի մեդալ:
- Պետո Յավարովի անվան մեդալ (Բուլղարիա):
- Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, 2021թ.:
- Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, 2022թ.:
- Արցախի գրողների միության Գրիգոր Նարեկացի մեդալ, 2022 թ.:
- Քաղաքացիական ծառայության բարձրագույն դասի պետական խորհրդականի կոչում:
- ԱՊՀ երկրների գրահրատարակչական և գրատարածման դաշտի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար արժանացել է ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվոգիր, 2009 թ.:
ԱՆԴԱՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
- Հայաստանի գրողների, լրագրողների, նկարիչների (պատվավոր) միություններ
- Բուլղարիայի անկախ գրողների միություն
- Բելառուսի գրողների միություն
- Գրողների ինտերնացիոնալ ասոցիացիա (ԱՄՆ, 2022 թ.)
Հասցե՝Երևան 05, Յու. Գագարինի 135,
հեռ. բն. 77-20-30, աշխ. 52-86-00, 56-38-11։



