ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Կինոգետ, արձակագիր, թատերագիր, ՀԳՄ անդամ 1984թ.

Ծնվել է 1950թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Տպագրվում է 1969 թվականից։
Աշխատել է հանրապետական ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, «Հայֆիլմ» կինոստուդիայում (փոխտնօրեն)։
Եղել է ՀԳՄ վարչության քարտուղար (1994-96 և 2001-2008 թթ.) և ՀՀ Մշակույթի փոխնախարար (2008-2010 թթ.)։ Դասավանդում է Երևանի կինոյի ու թատրոնի ինստիտուտում (պրո‎ֆեսոր), այժմ նույն ինստիտուտի ռեկտորն է (2014-ից)։ Հայկական կինոակադեմիայի նախագահն է (2011 թ.-ից)։
Գրական ստեղծագործություններն ու կինոհոդվածները տպագրվել են ինչպես Հայաստանում և սփյուռքում, այնպես էլ՝ Ռուսաստանում, Վրաստանում, Տաջիկստանում, Լատվիայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։
Նրա սցենարներով նկարահանվել են կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ‎ֆիլմեր։ Պիեսները բեմադրվել են Երևանի, Գյումրիի, Հալեպի (Սիրիա) թատրոններում, հեռուստատեսությամբ և ռադիոյով։
Տպագրվել է տարբեր ալմանախներում։ Երկար տարիներ վարել է կինոարվեստին նվիրված հեղինակային հեռուստահաղորդումներ։ Եղել է տարբեր կինոփառատոների մրցատյանների անդամ, մասնակցել միջազգային գիտաժողովների։ Թարգմանել է Ս. Ալյոշինի, Վ. Կորոստիլյովի, Ս. Օստրովսկու պիեսները։
Շուրջ 10 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Ձեռքով գրված նամակներ, Եր., 2014։
2. Երազների մեկնություն, Եր., 2009։
3. ԿՐՍպրՑՐ Չ ջՈսպ ՏՋՌՊՈվՌՌ, Եր., 2006։
4. Ժառանգության իրավունք, Եր., 2005։
5. Մեր հին դաշնամուրը, Եր., 2003։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011թ արժանացել է ՀՀ Արվեստի վաստակավոր գործչի կոչման։
2. 2010 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի (դրամատուրգիա)։
3. 2006 թ. արժանացել է ՀԺՄ «Ոսկե գրիչ» մրցանակի։
4. 2003 թ. «Մեր հին դաշնամուրը» պիեսի համար արժանացել է ՀԳՄ Լևոն Շանթի անվան «Տարվա լավագույն պիես» մրցանակի։

Հասցե՝ Երևան 19, Աղբյուր Սերոբի 11, բն. 44
էլ. փոստ՝ damur@freenet.am