ԳԱՌՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, ՀԳՄ անդամ 1984թ.

Ծնվել է 1940թ. հուլիսի 20-ին, Վարդենիսի շրջանի Նորակերտ գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։
Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Եղել է հայրենի գյուղի դպրոցի տնօրենը և Գեղարքունիքի ՀԳՄ մարզային բաժանմունքի նախագահը (2006-2011 թթ.)։ 2009-ից Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտի դասախոս է։ Առաջին բանաստեղծությունը հրատարակվել է 1961 թվականին, այնուհետև սկսել է պարբերաբար տպագրվել հանրապետական գրական մամուլում։ Հեղինակ է բալլադների և պոեմների։ Թարգմանվել է ռուսերեն։ Շուրջ 10 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Երկու ճանապարհ (վեպ), Եր., 2013։
2. Իմ աշխարհը. սուրբ սեր (բանաստեղծություններ, պոեմներ), Եր., 2010։
3. Մթնշաղից առաջ (վեպ), Եր., 2008։
4. Խաչված ճակատագիրը (վեպ), Եր., 2004։
5. Ցավի կանչ (բանաստեղծություններ), Եր., 2001։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. 2011 թ. արժանացել է ՀՀ վարչապետի շնորհակալագրի։
3. Զորավար Անդրանիկին նվիրված շարքի համար արժանացել է ՀԳՄ, «Զորավար Անդրանիկ» համազգային միության և «Հայաստան» թերթի գրական մրցանակաբաշխության 1-ին մրցանակի։
4. «Զորավար Անդրանիկ» համազգային միության մրցանակի ասպետ է։

Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գյուղ Նորակերտ
հեռ. բն. 2-18, աշխ. 2-84, բջջ. 094-58-22-11