Արշակ Մադոյան

Կյանքի 83-րդ տարում մահացել է  գրականագետ, թարգմանիչ, բան.գիտ. դոկտոր Արշակ Մադոյանը:

Նա դասավանդել է ԵՊՀ-ում, Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում և Ընծայարանում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Տարբեր ժամանակներում Լևոն Մկրտչյանի, Վարագ Ներսիսյանի, Գառնիկ Անանյանի, Հակոբ Պետրոսյանի, Հրաչյա Միրզոյանի, Գևորգ Մադոյանի աշխատակցությամբ հրատարակել է մի շարք ժողովածուներ, միջնադարյան բնագրեր։


Հայաստանի Գրողների Միությունը ցավակցում է  ճանաչված մտավորական Արշակ Մադոյանի ընտանիքին և հարազատներին:

Հոգեհանգիստը տեղի կունենա ս/թ փետերվարի 23-ին ժամը 18.00-ից Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում:

ՀԳՄ վարչություն