ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ՀԳՄ անդամ 1982թ.

Ծնվել է 1953թ. մարտի 23-ին, Երևանում։
Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Որպես խմբագիր և գլխավոր խմբագիր աշխատել է հրատարակչություններում ու խմբագրություններում: Եղել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը (1992-1997 թթ.):
Հեղինակ է շուրջ երկու տասնյակ բանաստեղծությունների, մանկական բանաստեղծությունների և պատմվածքների ժողովածուների:
«Առավոտ» օրաթերթում շարունակաբար տպագրվում է Շեկոյանի «Հայկական ժամանակ» վեպը (սկսած 2006 թ.-ից)։ Նրա բանաստեղծություններն ու պատմվածքները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, չեխերեն, լեհերեն, վրացերեն և այլ լեզուներով:

ԵՐԿԵՐ

1. Հայկական ժամանակ (վեպ), Եր., 2006-2012։
2. Մետաքսի ճանապարհ (պատմվածքներ), Եր., 2004։
3. Երևան-հյուրանոց (բանաստեղծություններ), Եր., 2003։
4. Անտիպոեզիա (բանաստեղծություններ), Եր., 2000։
5. « Вместе с птицей», Մոսկվա, 1995։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

2. 2005 թ. «Երևան հյուրանոց» գրքի համար արժանացել է Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակի։
3. 2003 թ արժանացել է ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի։
4. 1981թ. Վրացական ԽՍՀ-ում անցկացվող Վլադիմիր Մայակովսկուն նվիրված պոեզիայի ավանդական փառատոնի ժամանակ արժանացել է «Վլ. Մայակովսկու օրեր» մրցանակի։

Հասցե՝ Երևան 10, Տիգրան Մեծի 74, բն. 14
հեռ.՝ բն. 57-36-21։