ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գրականագետ, թարգմանիչ, Վրաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԳՄ անդամ 2001 թ.

Ծնվել է 1950 թ. սեպտեմբերի 22-ին, Ալավերդի քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ‎ֆակուլտետը և Վիլնյուսի պետհամալսարանում զբաղվել է հայ-լիտվական գրական-մշակութային կապերի ուսումնասիրությամբ։ Աշխատել է հանրապետական մի շարք թերթերում, եղել է ՀԳՄ նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը և «Ֆրիտյո‎ֆ Նանսեն» հիմնադրամը։
100-ից ավելի գրքերի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Գիտությունն ու կյանքը խարսխող գիտնականը. Լևոն Ազատի Սարգսյան, Եր., 2013։
2. Հայ զորական ուժի ժառանգորդը. Սեյրան Մուշեղի Օհանյան, Եր., 2010։
3. Ֆրիտյո‎ֆ Նանսեն. աշխարհի խիղճը, Եր., 2010։
4. Հալեպ՝ փրկության ափ (2 հատոր), Եր., 2008։
5. Տիեզերքի սիրեցյալները (3 հատոր), Եր., 2001-2003։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Տարաս Շևչենկո, Կոբզար, Եր., 2008։
2. Վլադիմիր Յավորիվսկու, Գայլերի ‎ֆերմա, Եր., 2005։
3. Կալեվալա (կարելա‎ֆիննական ժող. էպոս), Եր., 2005։
4. Վասիլ Շկլյար, Բանալի, Եր., 2005։
5. Քրիստիյոնաս Դոնելայտիս, Տարվա եղանակները, Եր., 2000։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀՀ Արարատի մարզպետարանի «Պարույր Սևակ» մրցանակի։
2. 2012 թ. արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի։
3. 2011 թ. արժանացել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» և «Անդրանիկ Օզանյան» մեդալների։
4. 2010 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
5. 2010 թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի։

Հասցե՝ Երևան 33, Գյուլբենկյան 39/2, բն. 23
հեռ.՝ աշխ. 52 12 00