ՍԱՍՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1974 թ.

Ծնվել է 1937 թ. հունվարի 15-ին, Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Վախճանվել է 05.01.2016թ.
Ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության ‎ֆակուլտետը։ Աշխատել է Հայպետհրատում, հեռուստառադիո-պետկոմում։ Հիմնել է մեծ եղեռնի և Հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտը, որտեղ գիտականորեն ուսումնասիրվում, հրատարակության են պատրաստվում Մեծ եղեռնի, ստալինյան բռնությունների, Մեծ հայրենական և ա‎‎ֆղանական պատերազմների, Հայաստանի և Արցախի ինքնապաշտպանության ժամանակ զոհված, անհայտ կորած, գերված՝ ոչ միայն գիտության, գրականության, մշակույթի, ռազմարվեստի, հասարակական-քաղաքական, պետական գործիչների, այլև հասարակ զինվորների մասին փաստավավերա-գրական նյութեր, որոնք ամփոփված են գրքերում։ Նա «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի տնօրենն ու գիտական խորհրդի նախագահն է և նույն կազմակերպության հայկական վարչության նախագահը։ Ս. Գրիգորյանը հայերեն է թարգմանել Մեծ հայրենականում զոհված այլազգի բանաստեղծների ստեղծագործություններ։
Հեղինակ է շուրջ 25 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Առօրյա ցավերգեր, Եր., 2005։
2. Հավերժախոս պանթեոն (հետազոտություն), Եր., 2004։
3. Դեպի Էրգիր, Եր., 2004, 1999։
4. Քոնն եմ, հայրենիք, Եր., 2004։
5. Հավերժության լուսամատյան (հանրագիտարան), Եր., 2002։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. Պարգևատրվել է մարշալներ Գ. Ժուկովի, Հովհ. Բաղրամյանի, Ֆ. Նանսենի հուշամեդալներով։

Հասցե՝ Երևան 12, գ. Սունդուկյանյան 27, բն. 83
հեռ.՝ բն. 22-04-52, աշխ. 56-79-56
բջջ. 091 33 61 65