ՍԱՄՎԵԼ ԿՈՍՅԱՆ

Բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1976 թ.

Ծնվել է 1947 թ. հունվարի 24-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ‎ֆակուլտետը։ Ծառայել է ՀՀ զինված ուժերում (1995-2003 թթ.)։ Աշխատել է մի շարք խմբագրություններում, ինչպես նաև «Գրական թերթում» (2004) որպես պատասխանատու քարտուղար, այնուհետև որպես գլխավոր խմբագիր (2005-2012 թթ.)։ Հեղինակ է մի շարք ժողովածուների, թատերգությունների, գրում է նաև մանուկների համար։ Նրա թատերգությունները բեմադրվել են Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային, Համազգային, Կամերային պետական երաժշտական թատրոնններում։ Ունի թարգմանական ժողովածուներ։ Թարգմանվել է նախկին խորհրդային հանրապետությունների լեզուներով, ինչպես նաև գերմաներեն, ‎ֆրանսերեն, անգլերեն, պարսկերեն։
Շուրջ 20 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Հույսը շարունակելի (պիեսներ), Եր., 2013։
2. Ծիրանը կուտ է կերել (մանկական), Եր., 1986։
3. Դեպի տունը երգի, Եր., 1981։
4. Այ քեզ աշխարհ (մանկական), Եր., 1980։
5. Գույներ, Եր., 1976։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ագապի Մկրտչյան, Երազներ Արևմուտքի և Արևելքի միջև, Եր., 2004։
2. Ալեքսանդր Ռուդենկո, Իմ կինը կախարդուհի է, Եր., 1998։
3. Կրասոմիրա Ստոյանովա, Վանգա կամ գուշակի անկեղծությունը, Եր., 1991։
4. Վիտաուտաս Բարաուսկաս, Օրորոցային, Եր., 1983։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. արժանացել է ՌԴ հայերի միության «Գրականություն, 21-րդ դար» մրցանակի` արձակի ժանրում։
2. 2010 թ. արժանացել է ՌԴ հայերի միության «Գրականություն, 21-րդ դար» մրցանակի` պատմվածաշարի ժանրում։
3. 2009 թ. «Սատանան կնոջ ներսում» պիեսի համար արժանացել ԵԱՀԿ թատերգությունների մրցանակաբաշխության առաջին մրցանակի։
4. 2009 թ. արժանացել է ՀԳՄ Լևոն Շանթի անվան մրցանակի։
5. 1990 թ. արժանացել է ՀԳՄ Ստ. Զորյանի անվան մրցանակի։
Հասցե` Երևան 22, Ավան-Առինջ, 2-րդ միկրոշրջան
2/6 շենք, բն 51
Հեռ.` 093 56 26 45