ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան,
առակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1970թ.

Ծնվել է 1934 թ. հուլիսի 7-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հեռուստա-ռադիոպետկոմում, սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ վարելով պատասխանատու պաշտոններ, եղել է Բաղրամյանի շրջանի «Երասխ» թերթի խմբագիրը (1984-93 թթ.), «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակիցը։ Հրատարակել է արձակ և չափածո ստեղծագործություններ, այդ թվում՝ մանկական ժողովածուներ։
28 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Փրկություն (ռուսերեն), Եր., 2011։
2. Մարդազարդի տոն արարենք, Եր., 2010։
3. Փրկություն (պատմավեպ), Եր., 2008։
4. Առանց թիթեռ ի՞նչ ծաղիկ, Եր., 2007։
5. Աչք պահել վանքին, ոչ թե թվանքին (առականի), Եր., 2007։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009 թ. արժանացել է «Սահմանադրական իրավունք» միության պատվոգրի։
2. 2004 թ. արժանացել է Մ. Շոլոխովի անվան մեդալի։
3. 2003թ. ՀԳՄ և «Զորավար Անդրանիկ» համազգային միության և «Հայաստան» թերթի կողմից «Անդրանիկի երգը» վիպակի համար արժանացել է մրցանակի։
Հասցե՝ Երևան 19, Աղբյուր Սերոբի 1, բն. 24
հեռ. բն. 26-52-26։