ՌԱԶՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1969 թ.

Ծնվել է 1937 թ. հունիսի 28-ին, Սպիտակի շրջանի Քարաձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Վախճանվել է 06. 12. 2015 թ.
Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ‎‎ֆակուլտետը։ Եղել է ՀԳՄ Կիրովականի բաժանմունքի պատասխանատու քարտուղարը (1979-1990 թթ.), Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն։
Հեղինակ է շուրջ 10 բանաստեղծական ժողովածուների։

ԵՐԿԵՐ

1. Թռչունների պատարագը, Եր., 2013։
2. Մասրածաղկի բույրը, Եր., 2010։
3. Ճերմակ-ճերմակ քրիզանթեմ, Եր., 2004։
4. Կարոտի սահմանաչափ, Եր., 1986։
5. Մի ափ հող, Եր., 1980։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
2. 2010 թ. «Մասրածաղկի բույրը» գրքի համար արժանացել է ՀԳՄ «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի մրցանակի։
3. 2007 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
4. 2007 թ. արժանացել է «Բնության և հասարակության մասին» միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի կոչման։
5. 1997 թ. արժանացել է ՀԳՄ Սիմոն Սիմոնյանի անվան մրցանակի։
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր,
Զաքարյան 8 շենք, բն. 23
Հեռ.՝ բն. 2-31-81, բջջ. 077 89 97 22