ՇԱՆԹ ՄԿՐՏՉՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1997 թ.
Ծնվել է 1953 թ. հունիսի 10-ին, Արթիկ քաղաքում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Որպես խմբագիր աշխատել է բազմաթիվ թերթերում և ամսագրերում։ «Նարցիս» գրական-գեղարվեստական հանդեսի փոխխմբագիրն է (2006 թ.-ից)։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, պարսկերեն, ռուսերեն, սերբերեն և սլովակերեն։
6 գրքի հեղինակ է։
ԵՐԿԵՐ
1. Հատընտիր, Եր., 2013։
2. Արտացոլանքը հեռու, բազմադեմ, Եր., 2012։
3. Գիշերային արևներ, Եր., 2008։
4. Դարձի փուլեր (բանաստեղծություններ և պոեմներ), Եր., 2003։
5. Խառնարան, Եր.,1989։
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)
1. Օկտավիո Պաս, Մենության լաբիրինթոսում, Եր., 2012։
2. Չեսլավ Միլոշ, Բանաստեղծություններ, Եր., 2011։
3. Շեյմաս Հինի, Բանաստեղծություններ, Եր., 2010։
4. Իոսիֆ Բրոդսկի, Հռոմեական էլեգիաներ, Եր., 1996։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2013 թ. արժանացել է Մայր Աթոռ սբ Էջմիածնի և ՀԳՄ ամենամյա «Կանթեղ» թարգմանական մրցանակի։
2. 2008 թ. «Գիշերային արևներ» գիրքն արժանացել է ՀԳՄ պոեզիայի ամենամյա մրցանակի։
Հասցե՝ Երևան 88, 15-րդ թաղամաս
Հովհ. Շիրազի 30, բն.24
Հեռ.՝ բն. 35-00-31, բջջ. 055 35 02 15
Էլ. փոստ՝ shant-53@mail.ru