ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1978թ.

Ծնվել է 1947թ. Գուգարքի շրջանի Մարգահովիտ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Վախճանվել է 07.04. 2016 թ.

Ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժինը, ապա Վանաձորի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1983թ. ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա բարձրագույն դասընթացները։ Եղել է Հայաստանի գրողների միության Վանաձորի բաժանմունքի պատասխանատու քարտուղար (1990 թ.), այնուհետև նշանակվել Ստ. Զորյանի տուն-թանգարանի տնօրեն։

ԵՐԿԵՐ

1. Ի տրիտուր, Եր., 2005։
2. Աստծո առավոտ, Եր., 1999։
3. Վկայություններ, Եր., 1989։
4. Հրաշք օրեր, Եր., 1981։
5. Եզրագծեր, Եր., 1977։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011 թ. արժանացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործչի կոչման։
2. 1998թ. գրական վաստակի համար արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
3. 1997թ. «Այլ ժամանակներ» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ ամենամյա մրցանակի։
4. 1997 թ. «Եզրագծեր» գրքի համար արժանացել է «Տարվա լավագույն գիրք» մրցանակի։
5. 1989թ. «Վկայություններ» բանաստեղծական ժողովածուի համար արժանացել է Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի։

Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մարգարյան նրբանցք 13
հեռ.` բն.՝ 0322 4-47-38, բջջ. 094 81 92 71