ՀՈՎՆԱԹԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1974 թ.

Ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 18-ին, Ախալցխայի շրջանի Սու‎ֆլիս (Սուրբ Լույս) գյուղում (Վրաստանի Հանրապետություն)։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎ֆակուլտետը։ Աշխատել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում, ՀԳՄ-ում։ Եղել է Մասիսի «Նոր ուղի» շրջանային երկլեզվյան՝ հայերեն և ադրբեջաներեն թերթի գլխավոր խմբագիրը։ Զգալի աշխատանք է կատարել հայ-վրացական գրական կապերի կայունացման և զարգացման գործում։ Հատկանշական են նրա զրույցներն ու հարցազրույցները Իոսեբ Նոնեշվիլու, Նոդար Դումբաձեի, Մորիս Փոցխիշվիլու, Ջանսուղ Չարկվիանու, ինչպես նաև Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Տիգրան Մանսուրյանի և ժամանակակից գրական մյուս անհատականությունների հետ։ նրա բանաստեղծությունները տպագրվել ենհանրապետական գրական մամուլում։
Հեղինակ է շուրջ 30 գրքի (6-ը՝ թարգմանական)։

ԵՐԿԵՐ

1. Ծիածանվող հոգիներ, Եր., 2014։
2. Հոգին հոգու հետ, Եր., 2013։
3. Օքրո Օքրոյան. գիրք վերադարձի (վկայություններ բանաստեղծի մասին), Եր., 2004։
4. Վարեց Հարություն Հովնաթանը, ցանեց Հովհաննես Շիրազը (զրույցներ), Եր., 1992։
5. Ճամփեզրի ծառը, Եր., 1977։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (վրացերենից և ռուսերենից)

1. Ջեմալ Ջամելի, Աստղային կանչ (բանաստեղծություններ), Եր., 2002։
2. Թեյմուրազ Կոմախիձե, Բարեկամության ուղիներով (ակնարկներ), Եր., 2000։
3. Օսիկո Գվարիշվիլի, Ստալինը և տխրահռչակ 1937 թվականը (վավերագրական արձակ), Եր., 2000։
4. Իմ Դաղստան (բանաստեղծություններ, արձակ էջեր, թարգմանական համահեղինակությամբ), Եր., 1980։
5. Մորիս Փոցխիշվիլի, Բացվի՛ր, երկինք (ժողովածու), Եր., 1980։

Հասցե՝ Երևան 3, Ակ. Բակունցի2, բն. 35
հեռ.՝ բն. 22-78-73, բջջ. 093 06 00 17