ԷՄՄԱ ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Թարգմանչուհի, արևելագետ, ՀԳՄ անդամ 2013 թ.

Ծնվել է 1954 թ. սեպտեմբերի 17-ին, Թեհրանում (Իրան)։
Հայրենադարձվել է Հայաստան (1972 թ.)։ Ավարտել է ԵՊՀ արևելագիտության ‎ֆակուլտետի պարսից լեզվի և գրականության բաժինը և դասավանդել նույն բուհում։ Զբաղվում է Իրանի և Միջին Արևելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ և որպես քաղաքական մեկնաբան աշխատել է մի շարք օրաթերթերում («Ազգ», «Լրագիր», «Ազգ Արցախ» «Հայաստանի Հանրապետություն»)։ Խմբագիրն է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի «Փարսիան» երկլեզու պարբերականի։ Թարգմանում է ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները պարսկերեն և իրանցի գրողներինը՝ հայերեն։

ԵՐԿԵՐ

1. Իրանյան աղբյուրները և տեսակետները հայոց մեծ եղեռնի մասին, Եր., 2011։
2. Իրաքի իրադարձությունների և զարգացումների վերլուծությունը, Եր., 2004։
3. Իրանաադրբեջանական փոխհարաբերությունների շուրջ, Եր., 2001։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Ծիածան (Ժամանակակից հայ արձակագիրները պարսկերեն), Եր., 2012։
2. Մոլավի, Մասնավիի պատումները, Եր., 2012։
3. Ոտնահետքեր ծովափին (Ժամանակակից հայ արձակագիրներ), Եր., 2011,
4. Աբբաս Ջահանգիրյան, Ֆարաբի (վիպակ), Եր., 2010։

Հասցե՝ Երևան 62, Թոթովենցի 6/1
հեռ.՝ 63-54-95, բջջ. 093 76 75 41