ԷԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1995թ.

Ծնվել է 1952թ. ապրիլի 4-ին, Թեհրանում (Պարսկաստան)։
Կրթություն է ստացել հայկական և պարսկական դպրոցներում։ 1970թ. հայրենադարձվել և բնակություն է հաստատել Էջմիածին քաղաքում։ Ավարտել է Երևանի Մ. Սարյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը, «Նոր-Դար» ամսագրում։ 1991-ից առ այսօր աշխատում է «Աղբյուր» մանկապատանեկան և 1999-ից՝ Իրան-Հայաստան «Միհր» մշակութային հանդեսներում։ Նա նաև Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրինության տնօրենն է։ Է. Հախվերդյանը հայ ընթերցողին է ներկայացրել պարսից ժամանակակից գրականությունից կատարած թարգմանություններ (հեքիաթներ, չափածո, արձակ ստեղծագործություններ, դրամատուրգիա)։ Նրա բանաստեղծությունները և թարգմանությունները տպագրվել են հանրապետության գրական մամուլում։ Հայ-իրանական «Միհր» մշակութային-հասարակական հանդեսի գրական բաժնի վարիչն է:

ԵՐԿԵՐ

1. Գնում եմ էտյուդի, Եր., 2012։
2. Իմ սիրտը լեռներում չէ, Լոս Անջելես, 2002:
3. Անառակ որդի, Լոս Անջելես, 1996:
4. 4-ը ապրիլի, Երևան, 1992:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2. Շամս Լանգյարուդի, Փողոցների նավաստին, Երևան, 2011:
3. Ահմադ Շամլու, Թարմ օդ (բանաստեղծություններ), Երևան, 2008:
4. Սուրբ Ղուրան (ամբողջական) Եր., 2007:
5. Սոհրաբ Սեփեհրի, Կանաչ ծավալ (բանաստեղծություններ), Եր., 2000:
6. Ֆորուղ Ֆարրոխզադ, Մի այլ ծնունդ (բանաստեղծություն), Լոս Անջելես, 1996:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
2. 2012 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
3. 2009 թ. արժանացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԳՄ համատեղ «Կանթեղ» թարգմանական մրցանակի։
4. 2001թ. պարսկական լեզուն և գրականությունը պրոպագանդելու համար Իրանի «Էրշադի» և մշակույթի նախագահի կողմից արժանացել է Արծաթե գավաթի և հատուկ վկայագրի։

Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Նալբանդյան 34
հեռ. բն.0231 5-48-37, աշխ. 5-25-50, 56-32-72