ԵՐՎԱՆԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1977թ.

Ծնվել է 1940թ. փետրվարի 23-ին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ Վախճանվել է 12. 06. 2016 թ.
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվաբանական ֆակուլտետը։ Աշխատել է ՀՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, «Սովետական գրող» («Նաիրի») հրատարակչությունում։ Հատկապես ճանաչում է ձեռք բերել մանուկներին հասցեագրված ժողովածուներով։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում և հանդեսներում։ Զբաղվել է նաև թարգմանությամբ։ Ավելի քան 25 գրքերի (մանուկների և մեծահասակների համար գրված) հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Շարժասանդուղքի վրա, Եր., 2011։
2. Գիրք ելից, Եր., 2003։
3. Ծաղկաձորյան լուսաբաց, Եր., 2013։
4. Գրքերի երամ, Եր., 2009։
5. Պապ ու թոռ, Եր., 2003։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից և էստոներենից)

1. Լ. Տունգալ, Յոթ ծովից այն կողմ, Եր., 2011։
2. Ժամանակակից ռուս մանկագիրները մանուկներին, Եր. 2011։
3. Վլադիմիր Մայակովսկի, Այս գրքույկը (համահեղինակ), Եր., 1983։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի։
2. 2010 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի։
3. 2007 թ. «Վարդավառ» և «Հազար ու մի եթե» մանկական գրքերն արժանացել են ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրքի մրցանակի։
4. 1999թ. «Կապույտ հեքիաթ» մանկական ժողովածուն արժանացել է «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի։
5. 1989թ. «Հազարան հավք» մանկական ժողովածուն արժանացել է ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակի։

Հասցե՝ Երևան 101, Ավան 3-1Ա,
Հովհ. Թումանյան թաղամաս13/3, բն.22
Հեռ.` 61-79-18, բջջ. 094 20 83 50