ԳԵՈՐԳԻ ԿՈՒԲԱՏՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1978թ.

Ծնվել է 1946թ. ապրիլի 18-ին, Ուֆա քաղաքում (Ռուսաստանի Դաշնություն)։
Ավարտել է Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ Նրա բանաստեղծությունները, գրաքննադատական հոդվածները, թարգմանությունները մշտապես տպագրվել են երևանյան և ռուսաստանյան հանդեսներում։ Ռուսերեն է թարգմանել հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները (Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Վահան Թեքեյան, Դանիել Վարուժան, Միսաք Մեծարենց, Մատթեոս Զարիֆյան, Հովհաննես Շիրազ և ուրիշներ)։
Հեղինակ է շուրջ 21 գրքի (17-ը՝ թարգմանական)։

ԵՐԿԵՐ

1. Գողացած օդ (հոդվածներ գրականության մասին), Եր., 2004։
2. Բարի մտադրություններ (ակնարկներ ահաբեկության մասին), Եր., 2003։
3. Լողանցման գոտի (բանաստեղծություններ), Եր., 1990։
4. Անուն (բանաստեղծություններ), Եր., 1979։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից)

1. Հովհաննես Ներզեթյան, Արտավազդ և Կլեոպատրա (ողբերգություն), Եր., 2004։
2. Ռուբեն Սևակ, Կարմիր կարոտ, Եր., 2004։
3. Գուրգեն Մահարի, Այրվող այգեստաններ (վեպ, համահեղինակ Ն. Մկրտչյան), Մոսկվա, 2001։
4. Ռազմիկ Դավոյան, Էպոս պատանության (պոեմ, համահեղինակ Լ. Գրիգորյան), Եր., 1982։
5. Պերճ Զեյթունցյան, Ավերված քաղաքի առասպելը (վեպ, համահեղինակ Ն. Գոնչար), Մոսկվա, 1981, 1985։

Հասցե՝ Երևան 28, Կիևյան 4/4, բն. 34,
Հեռ.՝ բն. 22-60-51
Էլ. փոստ՝ kybatian@yandex.ru