ԲԱԳՐԱՏ ԱԼԵՔՅԱՆ

Բանաստեղծ, ՀԳՄ անդամ 1988թ.

Ծնվել է 1949թ. ապրիլի 12-ին, Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում (այժմ` Վրաստանի Հանրապետություն)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի ‎ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր հրատարակչություններում, հանդեսներում։ Եղել է «Հայ գրող» թերթի հիմնադիր-խմբագիրը, «Պարույր Սևակ» և «Նոր Դար» հրատարակությունների տնօրենը։ ՀԳՄ հրատարակչության տնօրենն է (2002թ.-ից)։ Բանաստեղծական բազմաթիվ գրքերի հեղինակ է։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են գրական մամուլում, հաղորդվել են ռադիոյով, հեռուստատեսությամբ։

ԵՐԿԵՐ

1. Լեռան թագը, Եր., 2012։
2. Մերկ Լեռը, Եր., 2010։
3. Հրաբխե գիշերներ, Եր., 2008։
4. Դարավերջի քամին, Եր., 2004։
5. Բաց արմատներ, Եր., 1980։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2012 թ. «Լեռան թագը» գրքի համար արժանացել է Վ. Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։
2. 2006 թ. «Գրականություն պատանիներին» մրցանակաբաշխության պոեզիայի անվանակարգում արժանացել է առաջին մրցանակի։
3. 1998թ. արժանացել է ՀԳՄ ամենամյա «Պարույր Սևակ» մրցանակի։

Հասցե՝ Երևան 97, 16-րդ թաղամաս, շենք 17, բն. 8
հեռ.` բն. 34-86-65, աշխ. 56-42-13, բջջ. 093 34 02 05։