ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ 2004 թ.

Ծնվել է 1955թ. մարտի 12-ին, Երևանում:
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Ազգային գրադարանի «Հիշարժան տարեթվեր» ամսագրում։ Այժմ «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիրն է (2000-ից): Հիմնել է «Ծիծեռնակ» հրատարակչությունը (2001 թ.) և համանուն հրատարակչության տնօրենն է։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են «Հայկական պոեզիա» (‎ֆրանսերեն, 2010 թ.) ժողովածուում։ 10 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐԸ

1. Սիրո պողոտա, Եր., 2012։
2. Իրական և հեքիաթային պատմություններ (մանկական), Եր., 2012։
3. Սիրո մայրցամաք, Եր., 2010։
4. Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը (մանկական), Եր., 2009։
5. Սիրո արտոնագիր, Եր., 2008։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2009թ. «Վերջին ծխնելույզ մաքրողի հեքիաթը» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան ամենամյա մանկապատանեկան գրականության մրցանակի։

Հասցե՝ Երևան 65, Յու. Գագարինի 135,
հեռ. բն. 77-20-30, աշխ. 091 79 73 10,
բջջ. 055 79 73 10